Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր պայքարը գոյութաբանական է, մենք չենք կարող նոր ցեղասպանության ենթարկվել. Պապոյանը՝ Կանադայի դեսպանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանական երեք խմբակցությունների ներկայացուցիչները նոյեմբերի 24-ին Ազգային ժողովում ընդունել են Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մարի Լը Քլերին:

«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Պատգամավորը հյուրին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի մանրամասներն ու դրա հետևանքները: Նա մտահոգություն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային արժեքների պահպանման առնչությամբ և ընդգծել, որ այդ երկիրը թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ին մուտք գործել այդ տարածքներ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամ Գևորգ Պապոյանը ևս ընդգծել է միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը, բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությունը:

Նա բարձր է գնահատել այն փաստը, որ 44-օրյա պատերազմի առաջին օրերից Կանադան ակտիվորեն փորձում էր ջանքեր գործադրել կրակի դադարեցման համար: Այս համատեքստում Գևորգ Պապոյանը կարևորել է Կանադայի կառավարության որոշումը՝ դադարեցնելու կանադական սպառազինությունների մատակարարումը Թուրքիա, իրավիճակը մանրամասն ուսումնասիրելու և պարզելու՝ արդյո՞ք դրանք օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում:

Գևորգ Պապոյանը Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները բնութագրել է որպես ավտորիտարիզմի հարձակում Հայաստանի ժողովրդավարության դեմ: «Մեր պայքարը գոյութաբանական է, մենք չենք կարող նոր ցեղասպանության ենթարկվել»,- ասել է նա:

Հայ-կանադական հարաբերությունների զարգացման հեռանկարներին է անդրադարձել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամ Միքայել Թումասյանը:

Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-կանադական խորհրդարանական հարաբերությունների առավել խորացմանը, փոխայցերի ակտիվացմանը: Նա ընդգծել է, որ և՛ 44-օրյա պատերազմի, և՛ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքներն իրենց ուշադրության կենտրոնում են:

Անդրադարձ է եղել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձմանը, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը: Երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում ընդգծվել է Կանադայի հայ համայնքի գործուն դերակատարությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հունվար)Հարձակվողը դեսպանատուն է մտել իր 2 անչափահաս երեխայի հետ. Թեհրանի ոստիկանապետը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից Ծանոթ ու միարժամանակ անհայտ… ձիթապտղի յուղՄեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 56 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է եղել, կա զոհ և վիրավորներ ««Ոչ մի դրամ ափսոսանք». հայկական արժույթը դարձել է համաշխարհային առաջատար, բայց կարող են խնդիրներ լինել»Հայաստանի իշխանությանը հաջողվեց ՌԴ-Արևմուտք դիմակայությունը տեղափոխել Հայաստան. Տիգրան Աբրահամյան««Արևմտյան ադրբեջանցիները» Հայաստանին հարվածել են վերադարձի հայեցակարգով» ԵԽԽՎ բյուրոն կքննարկի Լաչինի շրջափակման հարցով զեկույցի պատրաստման հարցըԼեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքըԼեռնային Ղարաբաղի բնակչությունը արժանի է, որ իր հիմնարար իրավունքները հարգվեն. շվեդ պատգամավորՊարեկային ծառայության 2 սպա կասկածվում է կաշառք ստանալու մեջԱՄՆ կոնգրեսականները բանաձևով կոչ են անում Բայդենին դադարեցնել ռազմական աջակցությունն ԱդրբեջանինՎահան Կոստանյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալՊենտագոնում հայտարարել են, որ առաջիկա ամիսներին Ուկրաինայի իրադարձությունները վճռորոշ կլինեն«Դուք ինձ չեք վախեցնի և չեք լռեցնի»․ ԵԽ պատգամավորը՝ ադրբեջանցի պաշտոնյաներինԵՄ առաքելությունը կնպաստի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը. Արարատ ՄիրզոյանԲԴԽ որոշմամբ՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցվեցինԱրցախի կանայք այսօր բաց նամակով դիմել են Եվրահանձնաժողովի նախագահին. Ռուբեն ՎարդանյանՏեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստՍփյուռքն Արցախի կողքին է. աշխարհասփյուռ հայության աջակցության քրոնիկոնը. ՀՅԴԶինծառայողի ծնողն է գնացել ու զորամասի հոսանքը քաշել, պատկերացրեք՝ բանակում ինչ վիճակ է. ԱԺ պատգամավորԴատախազությունը պահանջում է Սեյրան Օհանյանից բռնագանձել 1 մլրդ 78 մլն դրամ և մի շարք անշարժ գույքերԵրուսաղեմում բացվում է թանգարանը, որտեղ երկար վերակառուցում էր իրականացվել ԵՄ–ն որոշել է կապել հպարտ հայերի աչքերը երկու տարով. Լուռ դիտելը շարունակվում է Թուրքիայում ընտրությունները կանցկացվեն ժամկետից շուտ «Փորձագետ. Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը նման է Մինսկի համաձայնագրի դժվար պատմությանը» ԶՊՄԿ-ն եռապատկել է իր վճարած հարկերի չափըԻնչո՞ւ է ազատվել Շիրակի մարզպետըՄացոյին կրկին նոր պաշտոն են տալիս. Փաշինյանի սերը իր դատավորի հանդեպ անսպառ էՑայտուն ցուցանիշ՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակը պատկերացնելու համար. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 հունվար)Առաջիկայում կկասեցվի նաեւ «Գնունի» շուկայի գործունեությունը. «Ժողովուրդ» Գաղտնի գործն այնքան էլ գաղտնի չէ. «Հրապարակ»Պատասխանատվությունը «շեֆից» հեռացնելու համար. «Փաստ»«Եթե ժողովուրդը շարունակի համակերպվել այս ընթացքին, կդադարի գոյություն ունենալ». «Փաստ»Համայնքապետերը լեղապատառ շտապել են մարզպետարանԼիբանանի հայերը բողոքի ակցիա են իրականացրել՝ դատապարտելով Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունըՌԴ խաղաղապահները Գորիսից և Երևանի «Էրեբունի» օդանավակայանից մարդասիրական բեռով 2 ավտոշարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ․ ՌԴ ՊՆՈղբերգական ավտովթար Երևանում․ վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել էՍպիտակ տունը հույս է հայտնել, որ Ուկրաինային զենքի մատակարարումը կօգնի վերադարձնել ՂրիմըԲայդենը հաստատել է 31 «Abrams» տանկի առաքումը ՈւկրաինաՀՀ-ն հաղթել է «ՀՀ-ի հարավային երկաթուղու» և «ՀՀ-ի հարավային արագընթաց ճանապարհի» արբիտրաժային գործը․ Hetq.amՇոլցը հայտարարել է, որ Գերմանիան ինքնաթիռներ ու զինվորներ չի ուղարկի ՈւկրաինաՀՀ ՊՎԾ-ն 2022 թվականին նախաձեռնել է 77 քրեական վարույթՈւկրաինան զենք չի տրամադրել Ադրբեջանին, որը կօգտագործվեր ղարաբաղյան պատերազմում․ Պոդոլյակ․ «Ազատություն»Շիրակի մարզպետը պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրելԱդրբեջանն անհապաղ պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը. Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ ԲորելինՀՀ ԱԽ քարտուղարը Լիտվայի նախագահի խորհրդականին է ներկայացրել Արցախում իրավիճակըԱդրբեջանական խոշտանգումից տուժած երեխաների նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություններ են նշանակվել
Ամենադիտված