ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական դեպք Արարատի մարզում․ 32-ամյա տղամարդը շինաշխատանքներ կատարելիս հոսանքահարվել է և տեղում մահացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Այնթափ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկում քաղաքացին հոսանքահարվել է և մահացել։

Դին տեղափոխելու հաամար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Օպերատիվորեն ժամանել են նաև Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների խումբը։ 

Քաղաքացիները հրշեջների օգնությամբ նշված փողոցի նոր կառուցվող տան տանիքից իջեցրել են դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։​

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ըստ նախնական տեղեկությունների՝ հոսանքահարման հետևանքով մահացածը 32-ամյա Ջիվան Բ․-ն է։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular