Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ բոլոր հարցերի շուրջ հաջողվեց հասնել կոնսենսուսի, 17 որոշումներից 15-ն ընդունվեցին․ Փաշինյանը՝ Պուտինին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանում անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում՝ մեր մայրաքաղաքում: Այսօր մենք անցկացրեցինք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, իհարկե ոչ բոլոր հարցերի շուրջ հաջողվեց հասնել կոնսենսուսի, 17 որոշումներից 15-ն ընդունվեցին:

Հույս ունեմ, որ այս ձևաչափով մեզ կհաջողվի քննարկել մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը, որը շատ հագեցած է: Պետք է ընդգծել, որ մեր երկկողմ տնտեսական կապերը զարգանում են մեծ տեմպերով: Ես նկատեցի, որ այս տարի Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 80 տոկոսով: Իհարկե, դա կապված է լոգիստիկ շղթաների որոշ փոփոխություններով, բայց դա փաստ է, որը ստեղծում է նոր հնարավորություններ տնտեսական համագործակցության համար:

Իհարկե, մենք այսօր արդեն քննարկել ենք և կքննարկենք տարածաշրջանային բնույթի հարցեր, տարածաշրջանային անվտանգության հարցեր: Կան բազմաթիվ հարցեր, ՀԱԽ նիստում ես խոսեցի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման մասին, որոնք մենք Ձեր օգնությամբ և միջնորդությամբ ընդունել ենք Ադրբեջանի նախագահի հետ: Դրանք շատ կարևոր հարցեր են, որոնք իհարկե պետք է քննարկենք, ինչպես նաև քննարկենք օրակարգը, որը հույս ունենք կբերի մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության»:

Իր հերթին Վլադիմիր Պուտինը նշել է.

«Հարգելի Նիկոլ Վլադիմիրի,

առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ հրավերի համար, շնորհավոր ՀԱՊԿ-ում հաջող նախագահության ավարտի կապակցությամբ: Իսկապես Հայաստանն այդ աշխատանքն իրականացրեց շատ բարձր մակարդակով, ակտիվորեն: Իհարկե, հազվադեպ է հաջողվում խոսել բոլոր հարցերի շուրջ, բայց ընդհանուր առմամբ, աշխատանքը շատ ինտենսիվ տարվեց և օգտակար:

Դուք ընդգծեցիք նաև մեր երկկողմ հարաբերությունները, որոնք, անկասկած, համարվում են դաշնակցային, ունեն խորը հին արմատներ, հաճախ նաև անհրաժեշտություն չկա մտնել պատմության մեջ, մեզ համար առանց այդ էլ պարզ է ինչ է դա, ինչպիսի նշանակություն այն ունի մեր երկկողմ հարաբերությունների համար:

Ինչ վերաբերվում է այսօրվան, ապա եթե նախորդ տարի ապրանքաշրջանառությունն աճել էր 12 տոկոսով, ապա ընթացիկ տարվա 9 ամիսներին այն արդեն աճել է 67 տոկոսով: Այո, դա պայմանավորված է այսօրվա առանձնահատկություններով, բայց, անկասկած, այն կլինի հիմք նաև ապագայի համար: Այստեղ որևէ կասկած չկա:

Երբ հանդիպեցինք, ավտոմեքենայով գալիս էինք, քննարկեցինք տարածաշրջանային բնույթի հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում կարգավորմանը վերաբերող հարցեր, խոսեցինք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին: Շատ ուրախ եմ, որ այսօրվա միջոցառումների շրջանակում երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն կա: Շնորհակալ եմ հրավերի համար»:

3 քաղաքացի անհայտ անձի կողմից սուր կտրող առարկայով ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՎոլգոգրադի մարզում Սու-34 է կործանվել. ՌԴ ՊՆՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելՀայաստանում մշտական բնակչության թիվը․ նոր տվյալներ Իսրայելական զորքերը հարձակվել են Դեյր ալ-Բալահի դաշտային հոսպիտալի վրա. առնվազն 18 մարդ է զոհվել Էլմիրա Կարապետյանը դուրս մնաց օլիմպիադայից Արտակարգ դեպք․ քաղաքացին Սևանի ափից մոտ 200 մետր հեռացել ու չի կարողացել վերադառնալ Ուժեղացված հսկողություն, կարմիր ու սև բերետավորներ․ Փաշինյանը «Արեգակ» սրճարանում է Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ 3 դանակահարված քաղաքացի հոսպիտալացվել էՀայտնի են Օլիմպիական խաղերի առաջին մեդալակիրները Գյումրի ԲԿ-ի ՔՊ-ական փոխտնօրենը սրճարանում ծեծել է նախկին կնոջը․ ականատեսՆիկոլի դարաշրջանը դարձել է 37 թիվը. Գառնիկ ԴանիելյանԿարևոր․ Երևանում փողոց է ժամանակավորապես փակ լինելու «Fitch»-ը պատերազմ չի կանխատեսում Օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15-ը ակտիվ մարդկանց զինվորական վարժանքների են հրավիրել. Բագրատ Սրբազան Սենսացիոն բացահայտում նախկին ԱԳ նախարարիցԵրևանը խուսափում է «3+3» ձևաչափով հանդիպումներիցՓաշինյանը Գյումրի է գնացել՝ տեղում ճնշելու իշխանություններինԳյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով Վարսենիկ Մանուչարյանը դուրս մնաց Օլիմպիական խաղերից Իրանի նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին Ողբերգական վթարի կասկածյալը փախել է Վրաստան․ մանրամասներԻնչու երեխայի ծնողները բողոք չներկայացրեցին դաստիարակի դեմ․ մանրամասներԾանոթ ու միաժամանակ անհայտ… ՊենսնեՀայաստանը՝ նոր Վրաստան Արագությունը մինչև 500 կմ/ժ. Ռուսաստանի զինված ուժերում հայտնվել է ուղիղ թևով առաջադեմ կամիկաձե անօդաչու թռչող սարքԹուրքիան կրկին գործարկել է «3+3» ձևաչափն Անդրկովկասում  Հայաստանին սպասվում են նոր ցավալի անխուսափելի կորուստներ. Փաշինյանն ընտրել է «ուկրաինական սցենարը»  Անհետ կորած Նունե Ա․-ն գտնվել է․ որտե՞ղ էր նաՎանաձորից մեկնարկել է «Ոտքի՛, Հայաստան» քայլերթը․ պատմության այս օրը (27 հուլիս)Ուշագրավ մանրամասներ․ դայակը ընտանիքին մտերիմ մարդ է եղելԲագրատ Սրբազանը Տիգրանաշենում է Վրաստանում երկրաշարժ է եղել Արցախցիների 2023թ. սեպտեմբեր ամսվա չվճարված թոշակների հարցը կարգավորվել է․ Նորայր ԱվանեսյանՈրոշ հասցեներում 8 ժամ ջուր չի լինի․ մանրամասներ Արտառոց դեպք՝ Երևանում․ 31-ամյա մայրը կասկածվում է իր 12-ամյա դստեր և 11-ամյա տղայի նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջՌուբլին գնալով աճում էԻշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի սուտը, Թագուհի Թովմասյանի մասով այն պաշտոնապես ապացուցվեց. «Ժողովուրդ» Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին․ «Հրապարակ» ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն. «Ժողովուրդ» Նոր նշանակումներ՝ Նիկոլ Փաշինյանի որոշումով Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել․ «Հրապարակ» Ով է երեխային բռնության ենթարկած աշխատակիցը և նրա տնօրենը (լուսանկար)Նոր մահացու հիվանդություն է գրանցվել Մահացել է Սարգիս ԱվագյանըՀՀ ՊՆ-ն հայտնում էՆվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից. Infocom.amՀայաստանի պատվիրակությունը մասնակցեց Օլիմպիական խաղերի բացման արարողությանը․ դրոշակակիրները Դավիթ Չալոյանն ու Վարսենիկ Մանուչարյանն էին
Ամենադիտված