ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Հայաստանը կշարունակի մնալ ՀԱՊԿ-ում․ մեկնաբանել է Պեսկովը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատել է Հայաստանի հեռանկարները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) և հայտնել, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Երևանում կայացած գագաթաժողովում քննարկել են Արցախում խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգման հարցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Պեսկովը նշել է, որ երեւանյան գագաթնաժողովը հաստատել է միջոցառման նշանակությունը։ Չնայած այն հանգամանքին, որ ամեն ինչ չէ, որ հաջողվել է համաձայնեցնել, Հայաստանը շարունակելու է իր ներկայությունը ՀԱՊԿ-ում, վստահեցրել է նա։

Բացի այդ, գագաթնաժողովում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խաղաղապահների մանդատի երկարաձգման հեռանկարները։  «Այդ թեման շոշափվել է շատ անկեղծ, շատ անմիջական, կառուցողական մթնոլորտում։ Վերջնականապես ամեն ինչ դեռ համաձայնեցված չէ, կան որոշ նրբերանգներ»,- ասել է նա՝ հավելելով, որ «թեման դեռ օրակարգում է»։

Ինչպես նշել է Պեսկովը, Ռուսաստանը կշարունակի մասնակցել կարգավորմանը։ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ պայմանագրի վերաբերյալ Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ համաձայնագիրը պետք է «կենսունակ» լինի։

«Կարեւոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ, բոլորը պետք է առավելագույն ջանքեր գործադրեն դրա համար՝ չմրցակցելով միմյանց հետ»,- հավելել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular