ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրապարակվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ստորագրված փաստաթղթերի ցանկը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ երկրների առաջնորդներն այսօր Երևանում կայացած գագաթնաժողովի ժամանակ որոշում են կայացրել կազմակերպության խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով, ինչպես նաև հատուկ միջոցներով զինելու վերաբերյալ։ 

Որոշում է կայացվել ՀԱՊԿ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության և բժշկական ապահովման համատեղ ձևավորման, ՀԱՊԿ կապի համակարգի վերաբերյալ, ինչպես նաև արձանագրային որոշում է կայացվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման վերաբերյալ։

Փաստաթղթերից որոշներն առնչվում են կազմակերպչական և կադրային հարցերին։ Այդ թվում` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդում նախագահության ժամկետներին, ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին։
 
Փաստաթղթերի ցանկը հրապարակված է Կրեմլի կայքում։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular