Արցախում կխստացվեն պետական դավաճանության և լրտեսության պատժաչափերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Արցախում կխստացվեն պետական դավաճանության և լրտեսության պատժաչափերը](/timthumb.php?src=disc/23-11-22/b41852334afd5f939de3fd4e341fe7d4.jpg&w=780)
«Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել և միաձայն ընդունվել է ԱՀ ԱԺ նոյեմբերի 23-ին կայացած հերթական նիստում։
Նախագծով առաջարկվում է «Պետական դավաճանությունը» և «Լրտեսությունը» հոդվածներում սահմանված պատժաչափերը ավելի խստացնել: Պետական դավաճանության դեպքում կսահմանվի` տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ, իսկ լրտեսության դեպքում` տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ խստագույն պատիժ: