Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վաշինգտոնյան վերլուծաբանները «Հարավային Ադրբեջան»-ով Բաքվին լարում են Թեհրանի դեմ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com-ը գրում է, որ ադրբեջանա-իրանական հարաբերությունների ապագան մեծապես կախված է Իրանում հետագա ներքին զարգացումներից։ Այդ մասին ադրբեջանական Report լրատվական գործակալությանը հայտնել է Հադսոնի ինստիտուտի (Վաշինգտոն) ավագ գիտաշխատող Մայքլ Դորանը։


«Իրանի վարչակարգն այժմ ավելի թույլ է, քան երբևէ, իսկ Ադրբեջանը աճող տերություն է: Չգիտեմ, թե որքան շուտ դա տեղի կունենա, բայց «Հարավային Ադրբեջան»-ի (նկատի ունի Իրանի հյուսիսարևմտյան շրջանները, որտեղ կոմպակտ ապրում են էթնիկ ադրբեջանցիներ) բնակչությունն ավելի սերտ հարաբերություններ կունենա Ադրբեջանի հետ։ Դա լավ կլինի ոչ միայն իրանցի ադրբեջանցիների, ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար»,- ասել է նա կոչ անելով «աղոթել խաղաղության համար և երկու երկրների միջև ապագա սերտ հարաբերությունների համար հույս ունենալ»:
Ամերիկյան վերլուծական կենտրոնի փորձագետն անդրադարձել է նաև Իրանի կողմից Ռուսաստանին անօդաչու սարքերի և այլ զինատեսակների մատակարարման հարցին։ Նրա խոսքով Ջո Բայդենի վարչակազմը չի շտապում այդ ամենի պատճառով ստեղծված իրավիճակում Իսլամական Հանրապետության դեմ նոր պատժամիջոցներ սահմանել։  «ԱՄՆ-ն այս պահին չի ցանկանում սրել իրավիճակը Իրանի հետ։ Բայց Ռուսաստանի հետ Իրանի ռազմական համագործակցությունը անխուսափելի կդարձնի Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների կիրառումը»,- կարծիք է հայտնել նա։


Իրանը լավ գիտի իր մարտական ​​անօդաչու թռչող սարքերի, բալիստիկ հրթիռների արժեքը, քանի որ դա նրան ռազմական առավելություն է տալիս տարածաշրջանում։ Ավելին, շարունակել է Դորանը, դա Իրանին ավելի ուժեղ դիրքերում է դնում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, քանի դեռ նրա դեմ ռազմական միջոցներ չեն ձեռնարկվել։ «Հավասարակշռությունը կվերականգնվի միայն ԱՄՆ-ի ռազմական գործողության դեպքում (Իրանի դեմ)»,-  ընդգծել է վերլուծաբանը:


Հիշեցնենք, որ ադրբեջանա-իրանական հարաբերությունների վերջին «աշնանային սրումը» պայմանավորված էր Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության բավականին կոշտ արձագանքով Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի անցյալ ամիս Բաքու կատարած այցին, ինչպես նաև անդրկովկասյան ամենամեծ հանրապետության փորձերին Հայաստանի տարածքով ճեղքել Զանգեզուր կոչված միջանցքը դեպի Նախիջևան։ Բաքվից իր հերթին ձայներ են լսվում, որ Թեհրանը տարածաշրջանային բազմաթիվ հարցերում ոտնահարում է իր հարևանների իրավունքները  և կարող է հատել կարմիր գիծը։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին՝ ուղիղԻնձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունիցԼեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահները այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացըՓաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանըԿարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ)ԼՂ-ն լքած խաղաղապահները չեն կարող մնալ Հայաստանում․ Սարգիս ԽանդանյանՎարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԷրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն են. Էրդողանն էլ գիտի, որ նրանք երկար չեն կարող մնալ․ Կիրո ՄանոյանԱյրում-Բագրատաշեն ճանապարհին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված․ բնակիչները պատրաստվում են ճանապարհը փակել (տեսանյութ)Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել ՏավուշԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության Նախիջևանի դրույթը. ԱլիևՀաջորդը` Տիգրանաշեն Տավուշում սահման գծում է ոչ թե իշխանությունը, այլ՝ հանձնաժողովը. ՔՊ-ական Վահե ՂալումյանՇոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևԱնվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն Փաշինյանը լուսանկար է հրապարակելՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան ԱբրահամյանԻնտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա «Ես սոված ծարավ Հայաստանն եմ ուզում»․ Տավուշը վճռական էՎթար Ապարանում․ 7 վիրավոր կաՀայկական կողմից երևում է ադրբեջանցիների անթաքույց շարժը գյուղի վերևի դիրքումԿարեն Խաչանովը պահպանել է 17-րդ հորիզոնականը. ATP Բացառիկ կադրեր՝ սահմանազատման գործընթացիցԱդրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց
Ամենադիտված