ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական ապտակը «ժողովրդավարության բաստիոնին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։

Գլխավոր դատախազությունը մերժումը ստացել է մոտ մեկ ամիս առաջ, սակայն միայն այժմ լրատվամիջոցների շնորհիվ տեղեկությունը հայտնի է դարձել հանրությանը։ Ֆրանսիայի, Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի ԱԳՆ-ի միջոցով պատասխանել է , որ դեռ 5 ամիս առաջ դատական մարմինները բացասական կարծիք են հայտնել Խաչատրյանին արտահանձնելու դիմումի վերաբերյալ։

Այս որոշման հիմքում դրվել է արտահանձման եվրոպական կոնվեցիան՝ ըստ որի Խաչատրյանի արտահանձնումը նրա համար կարող է ունենալ բացառիկ ծանր հետևանքներ։

Թե ինչ հետևանքների մասին է վկայակոչված ֆրանսիական դատական մարմինների եզրակացության մեջ, Հայաստանի դատախազությունը չի մանրամասնում։ Մինչդեռ, սովորաբար այն հոդվածները, որոնք որ նշում է Ֆրանսիայի մերժման մեջ, ավելի շատ քաղաքական են և վերաբերում են Հայաստանում արդարադատություն իրականացնելու վերաբերյալ եվրոպական կառույցների ունեցած խորը կասկածներին։

Ըստ էության, այս դեպքում գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի մերձավոր դաշնակից ֆրանսիացիները հրաժարվում են հայկական արդարադատության ձեռքը հանձնել հայտնի մի գործչի ում մեղադրում են վատնումների և այլ տարբեր հանցագործությունների մեջ։

Մինչ Փաշինյանը փորձում է ողջ աշխարհին համոզել հայկական ժողովրդավարության կենսունակության մեջ, հայտարարում, թե ժողովրդավարությունն իրենց բրենդն է, իսկ Հայաստանը ժողովրդավարության բաստիոնն է, ըստ էության ունենք իրավիճակ, երբ նույնիսկ եվրոպական առաջատար պետությունները չեն հավատում նրան և, մերժելով Հայաստանին հանձնել Սուրիկ Խաչատրյանին, ակնհայտ ցույց են տալիս իրենց վերաբերմունքը։

2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունը մի շարք անձանց արտահանձնելու հայտեր է ն ներկայացրել տարբեր երկրների։ Եթե Ռուսաստանի դեպքում հասկանալի է, օրինակ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին Հայաստանին չեն հանձնել նրա ռուսական անձնագիր ունենալու պատճառով, իսկ մի շարք այլ գործիչների արտահանձնումը կարող է խնդիրներ առաջացնել, ապա, օրինակ Գերմանիայի կողմից գործարար Սամվել Մայրապետյանի արտահանձման մերժումը տեղավորվում է հայկական «ժողովրդավարության բաստիոնի» նկատմամբ եվրոպական կառույցների կասկածամիտ վերաբերմունքի շրջանակներում։

Մանե Իսկանդարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular