ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովը զայրացել է Միրզոյանի վարմունքից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանում երեկ կայացել էՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով արտահերթ նիստը, որին մասնակցելու համար ժամանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Մեր տեղեկություններով, ՌԴ ԱԳ նախարարն ու նրան ուղեկցողներն անակնկալի են եկել, երբ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորել է ոչ թե ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, այլ նրա տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Նման վարմունքը լրջորեն հարվածել է Սերգեյ Լավրովի ինքնասիրությանը, նա այդ մասին ակնարկներ է արել ԱԳՆԽ նիստին։ Ռուսական իշխանությունները ՀՀ արտգործնախարարի այս քայլը դիտարկում են որպես վատ վերաբերմունքի նշան, կարծում են, թե հարկավոր է անպայման համապատասխան կերպ արձագանքել։

Նյարդային են եղել քննարկումները նաև նիստում։ Նշենք, որ օրեր առաջ, երբ Սերգեյ Լավրովը Բալի էր մեկնել՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովին մասնակցելու, նրան դիմավորել էր Ինդոնեզիայի վարչապետը։ Իսկ ՀՀ իշխանությունների վերաբերմունքը վկայում է, որ խորը պրոբլեմներ կան հայ-ռուսական հարաբերություններում։ 

Տաթև Հախնազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular