ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը նոր պատերազմ է հրահրում․ ԱՄՆ-ում կասկածներ ունեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիան հայտարարել է Իրաքում և Սիրիայում օդային գործողության արդյունքում 89 թիրախների ոչնչացման մասին։ Քրդական լրատվամիջոցների փոխանցմամբ թուրքական զինուժը ավելի քան 25 հարված է հասցրել՝ թիրախավորելով քրդական «Բանվորական կուսակցության» և ժողովրդական ինքնապաշտպամության ուժերի բազաներն ու շտաբները։ Հարձակումների հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայի հյուսիսում և Իրաքում Թուրքիայի ձեռնարկած «հակաահաբեկչական գործողությունը» չի սահմանափակվի օդային հարձակումներով, այլ իրենք մտադիր են անցնել նաև ցամաքային լուրջ հարձակման, ընդ որում Թուրքիայի նախագահը պնդել է ռազմական այդ ծրագրերի մասին տեղեկացրել է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Ռուսաստանի նախագահներին։

Այն, որ Թուրքիան գնալու է ռազմական էսկալացիայի, կանխատեսել էինք դեռ օրեր առաջ, հատկապես Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո։ Ի դեպ, սեփական վարկանիշի շեշտակի անկման, տնտեսական լուրջ խնդիրների պայմաններում Թուրքիայի գործող նախագահը վերընտրության մեկ հնարավորություն ուներ՝ սրելու իրավիճակը տարածաշրջանում, ռազմական գործողություններ սկսելու որևէ երկրի դեմ և այդ կերպ ապահովելու հանրային կոնսոլիդացիան իր անձի շուրջ։ Հունաստանի և Իրանի դեպքում փոքր-ինչ ռիսկային էին ռազմական գործողությունները, և կանխատեսել էինք, թե ռազմական գործողությունները կարող է սկսվել Սիրիայում կամ Հարավային Կովկասում։

Ըստ երևույթին, Էրդողանը որոշել է առաջին հերթին հարձակվել Սիրիայի վրա՝ հատկապես օգտագործելով, որ Ստամբուլում ահաբեկչություն կատարած անձը՝ ըստ թուրքական իրավապահ մարմինների, Սիրիայի քաղաքացի մի կին է։ Ավելին թուրքական նիշխանությունները պնդում են, թե ահաբեկչության ետևում կանգնած է Միացյալ Նահանգները։ Բնավ էլ զարմանալի չէ, որ ամերիկյան առաջատար լրատվամիջոցները խորը կասկածներ են հայտնում, որ ահաբեկչության ետևում կանգնած են ամենևին էլ ոչ թե քրդական «Բանվորական կուսակցությունը», այլ հենց Թուրքիան , որն էլ մի քանի քրդերի ձեռքով ահաբեկչություն է իրականացրել իր իսկ տարածքում և առիթն օգտագործել ոչ միայն ԱՄՆ-ին դեմոնիզացնելու, այլև Սիրիայում լայնածավալ հարձակում սկսելու համար։

Ըստ էության Թուրքիայի գործող նախագահը միայն այդ կերպ կարող է հանրության շրջանում բարձրացնել իր խարխլված վարկանիշը։ Չի բացառվում, որ առաջիկայում թուրքական իշխանությունները նոր սադրանքների դիմեն ոչ միայն Սիրիայի և Իրաքի, այլ նաև հարևան այլ երկրների՝ անգամ Հայաստանի դեմ։

Մանե Իսկանդարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular