Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 22 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Լիբանա՝ Անկախության օր, Սուրինամ՝ Անկախության օր, Ալբանիա և ալբանացիների սփյուռք՝  Ալբանական այբուբենի օր, Ադրբեջան՝ Արդարադատության աշխատողների օր, Հայաստան՝ Բանկային աշխատողների օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1861– ծնվել է նշանավոր ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս Դանիել Բեկ-Փիրումյանը։
1873– ծնվել է նշանավոր պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը։
1897 - ծնվել է հայ խորհրդային դերասանուհի Աստղիկ Երամյանը:
1901- վախճանվել է  բանասեր և պատմաբան Ղևոնդ Ալիշանը:
1902 - ծնվել է  հայազգի խորհրդային ջերմատեխնիկ Հայկ Աբաղյանցը:
1903 - ծնվել է փիլիսոփա Հենրի Գաբրիելյանը:
1909 - ծնվել է հայ խորհրդային էներգետիկ Դավիթ Խզմալյանը:
1920- զանգեզուրցի հայերը Ղարալագյազի էքսպեդիցիոն կորպուսի օգնությամբ ջախջախել են խորհրդային զորքերին, որոնք ստիպված են եղել Աբդալարից նահանջել դեպի Ղարաբաղ:  Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը:
1927 - ծնվել է նկարիչ Նորայր Աղաջանյանը:
1929 - ծնվել է գրականագետ Սևակ Արզումանյանը:
1930 - ծնվել է դերասան Կիմ Երիցյանը:
1942– ծնվել է Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը։
1945 - ծնվել է կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանը:
1948 - ծնվել է նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը:
1982- ծնվել է Ռուսաստանում ապրող հայազգի հնչյունավորող Հայկ Գյոլչանյանը:
1988– ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունել է 1915-ի Հայոց Ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով ապրիլի 24-ը հայտարարվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր և համարվել ոչ աշխատանքային օր։
- կապված շարունակող բազմահազարանոց ցույցերի և ԼՂՀ-ում իրավիճակի սրման հետ Երևանում գիշերը Մոսկվայի կողմից մտվել է արտակարգ դրություն, իսկ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի բոլոր որոշումները հայտարարվել են ոչ օրինական:            
1993– Հայաստանում ԽՍՀՄ Պետ բանկի ռուբլիների փոխարեն շրջանառության մեջ է դրվել Հայկական դրամը։
1997 - վախճանվել է բանաստեղծ, արձակագիր Հրաչյա Հովհաննիսյանը:
2004- Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հատուկ նիստում կոմիտեի նոր նախագահ է ընտրվել Գագիկ Ծառուկյանը: 
2005- Ծիծեռնակաբերդում Եղեռնի զոհերի հուշահամալիր է այցելել  Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերը:
2007-«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոբելյանական` 10-րդ հեռուստամարաթոնի ընթացքում, ստացվել է 15 մլն 280 հազար դոլար նվիրատվություն ու նվիրատվության խոստում:
2014- հատուկ նշանակության գործողության կատարման շնորհիվ  տարհանվել են ադրբեջանցիների կողմից խոցված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը: ՊԲ-ն կորուստներ չի կրել, շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող։
2015-«Հեռախոսամարաթոն 2015»-ին ստացվել է 1.3 մլն եվրո նվիրատվությունների խոստում: Նախորդ տարիների նվիրատուներին այս տարի միացել են շուրջ հազար նոր նվիրատուներ:
2019-Բրյուսել ժամանած Կրթության նախարար Արայիկ Հարությունյանին ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միության անդամները դիմավորել են «Արայիկ, հեռացիր» վանկարկումներով։


ԱՇԽԱՐՀՈՒՄ
1497 —պորտուգալացի նավագնաց Վասկո դը Գամման շրջանցել է Բարեհուսո հրվանդանը:
1604 —Իսպանիայի 26-ամյա թագավոր ֆիլիպ 3-րդը, որի ժամանակ էթիկետը հասցվել էր բարձրագույն աստիճանի, բուխարու մոտ քնելով այրվել է, քանի որ չի գտնվել այն անձը, որին իրավունք էր վերապահված տեղաշարժել թագավորի թիկնաթոռը:
1881 –ծնվել է թուրք քաղաքական գործիչ Էնվեր փաշան:
1906 —Ռուսաստանում սկսվել է Ստոլիպինի ագրարային բարեփոխումը:
1913 - ծնվել է անգլիացի կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Բենջամին Բրիթենը: 
1927 —Պարսկաստանը հայտարարել է Պարսից ծոցում գտնվող Բահրեյն կղզու նկատմամբ իր իրավունքի մասին:
1928 - Փարիզում առաջին անգամ ներկայացվում է Մորիս Ռավելի «Բոլերո» բալետը
1938 —օվկիանոսի հարավաֆրիկյան ափերին բռնել են նախապատմական և անհետացած համարվող Ցելեկանտ անվանումով ձուկ: 
1941 —Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակ բլոկադայի մեջ գտնվող Լենինգրադին օգնելու համար Լադոգա լճի սառույցների վրայով գցված Կյանքի ճանապարհով սկսել են երթևեկել ավտոմեքենաներ:
1946 —Անգլիայում վաճառքում  հայտնվել են գնդիկավոր գրիչներ:
1960- ԽՍՀՄ-ի Զապորոժիեի «Կոմմունար» ավտոգործարանը սկսել է արտադրել փոքրալիտրաժ «Զապորոժեց» մարդատար ավտոմեքենաներ:
1963– Դալաս քաղաքում դիպուկահարի կրակոցով սպանվել է ԱՄՆ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին։
1977 —սկսվել են «Կոնկորդ» ինքնաթիռների թռիչքները Լոնդոնից և Փարիզից դեպի Նյու-Յորք:
1986– Մայք Թայսոնը 20 տարեկանում դարձել է ծանր քաշային կարգում ամենաերիտասարդ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը։
1995– տեղի է ունեցել «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի պրեմիերան, որը ամբողջովին համակարգչով պատրաստված առաջին անիմացիոն լիամետրաժ 3D մուլտֆիլմն է։
2003 —Էդուարդ Շևարդնաձեի հակառակորդների կողմից գրավվել է Վրաստանի խորհրդարանը:
2004 – Ուկրաինայում սկսվել է   «Նարնջագույն հեղափոխությունը»:
2005– Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ կանցլեր է դարձել կին՝ Անգելա Մերկելը։
2017 —վախճանվել է ռուս օպերային երգիչ (բարիտոն) Դմիտրի Խվորոստրովսին:
2020- ԱՄՆ-ը դուրս է եկել Բաց երկնքի մասին պայմանագրից, ըստ որի թույլատրվում էր չզինված հետախուզական թռչող սարքերի թռիչքները այն ստորագրած երկրների օդային տարածքով:
 
Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Пашинян отправляет группы в Тавушскую областьШаг назад от подачи заявки на вступление в ЕС?В отношении машин, ввезенных в РФ из стран ЕАЭС с 1 апреля действуют новые правила расчета утильсбора Некоторые круги депортированных из Карабаха совершают шаги, создающие угрозу для нацбезопасности РА — Пашинян Шахраманян: как власти РА могут считать страну безопасной, когда некоторые ее территории оккупированы Баку? СКОЛЬКИМ ЕЩE СТОРОННИКАМ ПАШИНЯНА И ЧЛЕНАМ ЕГО КОМАНДЫ ЗАПРЕТИЛИ ВЪЕЗД В РОССИЮ? ААЦ отмечает Великий Четверг Следующая цель администрации — российская военная базаАртем Саркисян завоевал бронзу 3-го этапа российской серии «Гран-при» по фехтованию на шпагах Кого обвиняет Андраник Кочарян?Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак КарапетянДля эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак КарапетянПри теракте в «Крокусе» погибла член параолимпийской сборной РФСаносян: В районе Тавуша есть земли, которые, согласно этим картам, должны быть нам возвращеныРеспублика Армения не присоединилась к заявлению Парламентской Ассамблеи ОДКБ, осуждающему теракт в «Крокус Сити Холле»Сборная Азербайджана отказалась приехать в ЕреванОбсуждены возможности разблокировки региональных коммуникацийПредседатель НС: У меня большие сомнения, что если Турция нападет на Армению, российские миротворцы нас защитятПашинян все еще задумывается о новой КонституцииИз Москвы предупредили о последствияхСострадание и осознание личной ответственности к Родине и судьбе нашей страны создают основу для создания партии։ Аршак КарапетянОбщественные организации и фонды Армении обнародовали доклад о нарушениях АзербайджанаСША поддерживают территориальную целостность всех стран Южного КавказаЖурналист Рокетт: Саркози и Меркель называли безумием прием Украины в НАТОВ ночь с 26 на 27 марта в Араратской долине в Армении столбики термометров опустятся до -1℃Армяне в России посылают на родину миллиарды долларов в год, заявил ПесковИран и ЕС подчеркнули важность продолжения переговоров по отмене санкцийСуд в Москве заочно арестовал главу СБУ по обвинению в терроризмеОпросами хотят создать антироссийский фонЗависимость от ЕАЭС растет: слово и дело администрации отличаютсяВласти Армении стимулирует эмиграциюАзербайджан, попавшись на военных поставках Украине, ставит себя в число ответственных за теракт в Крокусе — Василий Колташов Концерт «Моцарт, Комитас» пройдет в галерее «Нико» в Москве в исполнении пианистки Зары Амбарцумян Надеемся, в Ереване возобладает политическая воля на продолжение развития наших отношений — Песков В будущем хочу драться за титул BMF — Арман Царукян «Просто платить налоги недостаточно»: основными составляющими деятельности ЗММК являются экологический, социальный и управленческий подходы: «Паст»Никаких земель не сдаем - глава Генштаба ВС АрменииУ него была настоящая Армения, и он отдал врагу 30 процентов ее территории - Ишхан СагателянФранцузские парламентарии побывали в НС АрменииЕС заявил об отсутствии доказательств связи Украины с терактом в ПодмосковьеАлен Симонян и Муса Хадид обсудили события в секторе ГазаыГоворю, потому что знаю: обращение Аршака КарапетянаПашинян готовит общество к новым уступкам и запугивает войнойПресс-секретарь МВД Армении: Назначена проверка в связи с задержанием Нарека СамсонянаАдминистрация провалила безопасность страныРоссия затянет все пояса: что ждет Армению?Глава МВД: Армения занимает 1-е место в регионе по низкому уровню преступностиААЦ сегодня отмечает Великий Понедельник Армянские боксеры завоевали золото и бронзу в Литве Работы Артура Майламяна представлены на итальянской выставке «Лабиринт ремесленников»
Самое популярное