ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքեր կփոխարինեն հեռացող դատավորներին. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Սահմանադրական դատարանում իրավիճակ է փոխվելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 10-ից հետո բարձր դատարանին հրաժեշտ են տալիս ՍԴ անդամներ Արեւիկ Պետրոսյանն եւ Աշոտ Խաչատրյանը, որոնք ՍԴ անդամ են ընտրվել նախկին իշխանության օրոք եւ հիմա նրանց պաշտոնավարման 12 տարին լրանալու հիմքով՝ դեկտեմբերի 10-ին հեռանալու են:

Նրանց կփոխարինեն ներկայիս քաղաքական իշխանության «սրտի դատավորներ» Սեդա Սաֆարյանը եւ Հովակիմ Հովակիմյանը, որոնք սեպտեմբերի 15-ին ԱԺ-ի կողմից 65 ձայներով ընտրվեցին ՍԴ անդամներ: Նկատենք, որ Հովակիմ Հովակիմյանը ներկայումս զբաղեցնում է ՀՀ նախագահի նստավայրի իրավաբանական վարչության պետի պաշտոնը:

Սեդա Սաֆարյանը Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչն է՝ փաստաբան։ Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ՍԴ-ում քննվող որոշ գործեր կանգ են առել ու ըստ լուրերի՝ սպասում են նոր անդամների գալուն, որը թույլ կտա ձեւավորել միատեսակ դիրքորոշում՝ կոլեգիալ որոշումներ կայացնելու համար»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular