ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրեմլը գնահատել է Ղազախստանի նոր արտաքին քաղաքականությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղազախստանի զարգացումը համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության շահերին և Մոսկվայի համար «բուռն հետաքրքրություն» է առաջացնում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ն։

Լրագրողները ՌԴ նախագահի մամուլի քարտուղարին խնդրել են գնահատել Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունները նոր բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին։

«Ղազախստանը մեր կարևոր գործընկերն ու դաշնակիցն է։ Իհարկե, այն ամենը, ինչ տեղի է ունենում այնտեղ, բուռն հետաքրքրություն է առաջացնում մեր երկրում և վերահսկվում ու վերլուծվում է առավելագույնս մանրակրկիտ կերպով։ Իհարկե, Ղազախստանի՝ որպես պետության, որպես տնտեսության զարգացումը բացարձակապես բխում է ինչպես ղազախստանցիների, այնպես էլ ռուսների շահերից»,- պատասխանել է Պեսկովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular