ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում երեխան ձնագնդի խաղալուց հետո ինքնասպանություն է գործել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Մերձմոսկովյան շրջանի արևելքում տասը տարեկան երեխան առաջին անգամ դուրս է եկել զբոսնելու, որից հետո փակվել է սենյակում և ինքնասպան եղել։ Այս մասին հայտնում է MK.RU-ն։

Տղան իր ամբողջ ազատ ժամանակը նվիրել է ճապոնական մարտարվեստին, ուստի նրան հազվադեպ են տեսել փողոցում այլ երեխաների հետ, գրում է աղբյուրը։

Դեպքի օրը երեխան հասակակիցների հետ դուրս է եկել զբոսանքի և, ըստ հարևանների, ձնագնդի է խաղացել նրանց հետ ու բարձր ծիծաղել։

Հետո ընտանիքի հետ ճաշելուց հետո երեխան գնացել է սենյակ։ Ծնողները անհանգստացել են, երբ պարզել են, որ իրենց որդու ննջասենյակի դուռը կողպված է։ Սակայն սենյակից ոչ ոք չի պատասխանել։ Դռան փականը կոտրել են, բայց արդեն ուշ է եղել։

Հայտնի է, որ երեխան ջանասիրաբար սովորել է դպրոցում և հեռախոսի վրա ունեցել է «ծնողական հսկողություն» հավելվածը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular