ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հարցաքննությունը՝ հանրության փուքսը թողնելու միջոց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն օրերս որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում։ «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը 2022 թվականի մայիսի 4-ից շարունակում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում։

Վարչության պետ Ռ. Վարդանյանի պատասխանի մեջ նշվում է, որ այս վարույթի շրջանակներում էլ հարցաքննվել է վարչապետ Փաշինյանը որպես վկա։ Փաշինյանին հարցաքննելու պահանջ էին ներկայացրել զոհվածների ծնողները, որոնք ամիսներ առաջ տարբեր բողոքի ակցիաներ էին իրականացրել կառավարության գլխավոր շենքի առջև, նրանք պահանջում էին հարցաքննել և որպես մեղադրյալ ներգրավվել Նիկոլ Փաշինյանին։

Թե կոնկրետ ե՞րբ է Փաշինյանը հարցաքննվել, Քննչական կոմիտեն տեղեկություն չի հայտնում, չի մանրամասնում, թե արդյոք կարող է հետևել զինվորների հարազատների մյուս սպահանջի կատարումը՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրանք ներկայացնել պատերազմական հանցագործության համար։

Ըստ ամենայնի՝ Քննչական կոմիտեի այս հայտարարությունը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանին ընդամենը հարցաքննել են իր իսկ տանը, ուր մեկնել է քննիչը, իսկ հարցաքննության բուն նպատակը ոչ թե զոհվածների ծնողների հարցերի պատասխաններն է և նրանց պահանջները բավարարելը, այլ հանրության մեջ առկա զայրույթի ահռելի մթնոլորտը պարպելը։

Փաշինյանն իհարկե հասկանում է, որ վաղ, թե ուշ ստիպված է լինելու պատասխանել բոլոր հարցերին, թե ի՞նչ էր անում ինքն անձամբ 44 –օրյա պատերազմի ընթացքում և ինչո՞ւ իր անգործության, կամ հանցավոր գործունեության պատճառով հազարավոր հայ զինվորներ զոհվել են, հարյուրավորներն էլ գերեվարվել և մինչ օրս նրանց վերադարձը մշուշոտ է։

Զոհվածների հարազատներին իրավապահ մարմինները փորձում են ընդամենը «կուտ տալ», կոպիտ ասած, և հեռու պահել բողոքի ակցիաներից։ Իսկ այդպիսի ակցիաները բնականաբար սպասվում են, քանի որ վստահաբար կարելի է ասել, որ փաշինյանական վարչախումբը խափել է թե՛ հանրությանը, թե՛ զոհերի հարազատներին։

Լևոն Իսահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular