ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը վախենում է Պուտինի այցից․ «արևմտամետներին» հանձնարարել է տհաճություններ պատճառել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վաղը Երևան է ժամանելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած բավական ներկայացուցչական պատվիրակությունը, որը նոյեմբերի 23-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան բավականին լուրջ մտահոգությունների տեղիք է տվել Նիկոլ Փաշինյանին։

Վերջինս հստակ գիտակցում է, որ ռուսական պատվիրակությունը այստեղ՝ Երևանում, կարող է իրեն տհաճ անակնկալ մատուցել, այդ թվում, ինչպես և ԱՊՀ երկրների հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի ներգրավումն է պատվիրակության կազմում։ Թեև Զատուլինի ընդգրկումն առայժմ այս պահին հաստատված չէ, սակայն շատ ավելի լուրջ զարգացումներ կարող են լինել, քան նույնիսկ Զատուլինի այցն է, և Նիկոլ Փաշինյանը փորձում է բավական յուրօրինակ ձևով դիմավորել Ռուսաստանի նախագահին Երևանում՝ ցույց տալով, որ ինքը չի վախենում ռուսական պատվիրակությունից և տիրապետում է իրավիճակին։

Մասնավորապես Ռուսաստանի նախագահին դիմավորելու համար ներգրավվել են իշխանության այսպես կոչված սորոսական թևին, ինչպես նաև արևմտամետ քաղաքական ուժերին, որոնք Ռուսաստանի նախկին նախագահի այցի կապակցությամբ բողոքի ակցիաներ էին իրականացնելու ինչպես Ռուսաստանի դեսպանատան, այնպես էլ Մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ էլ տեղի է ունենալու գագաթնաժողովը։

Հատկապես ակտիվ է այս առումով տխրահռչակ Տիգրան Խզմալյանը, որն այս օրերին զգալի թվով մարդկանց է ներգրավում իր բողոքի ակցիաներին և Եվրամիության և ԱՄՆ դրոշներ բաժանում։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանություններն անձամբ են հովանավորում և հրահանգումներ տալիս Խզմալյանին՝ փորձելով հնարավորինս մեծ բողոքի ակցիա նախաձեռնել, որպեսզի ռուսական պատվիրակությունն այնքան էլ հարմարավետ չզգա իրեն Երևանում։

Փաշինյանին տեղեկություններ են հասել, թե ՌԴ նախագահը կարող է Երևանում հանդիպել, ընդհուպ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Իզուր չէ, որ ՌԴ նախագահը Երևան է ժամանում մեկ օր շուտ և դժվար թե միայն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումով բավարարվի։

Ըստ ամենայնի, ռուսական պատվիրակությունը սեփական քաղաքական շահերն ու նկատառումներն ունի Հայաստան այցի վերաբերյալ և փորձելու են նախ տեղում ճշտել Հայաստանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպես կարող են փոխարինել Նիկոլ Փաշինյանին, և արդյո՞ք այդ փոխարինումը կլինի մասնակի, թե՞ ամբողջական իշխանափոխության տեսքով։

Տաթև Հախնազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular