ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձում են խափանել Ռուբեն Վարդանյանի ծրագրերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը փորձում է ոտքի կանգնեցնել երկրի պաշտպանունակությունը, խաթարված տնտեսությունը, Հայաստանի գործող իշխանություններն ամեն ինչ անում են Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությունները խափանելու, ինչպես նաև նրա նշանակումները արգելելու համար։

Հիշեցնենք՝ Վարդանյանը պետնախարար նշանակվելով՝ 5 անձանց նշանակել է իրենց խորհրդականներ, սակայն ցանկանում է զգալի փոփոխություններ իրականացնել նաև Արցախի պետական համակարգում։ Մասնավորապես Արցախի նախագահի որոշումներով Ռուբեն Վարդանյանը համակարգելու է գրեթե ամբողջ կառավարությունն ու պետական ծառայությունները՝ առայժմ բացառությամբ ուժային հատվածի, ընդ որում պետնախարարին է ենթարկվելու նաև արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Ընդսմին, Ռուբեն Վարդանյանը մտադիր է լուրջ փոփոխություններ իրականացնել Արցախում, նշանակել այն մարդկանց, որոնց վստահում է և որոնց մասնագիտական ընդունակություններին ծանոթ է։ Թերևս հենց դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն էլ փորձում է վաղուց իր խամաճիկը դարձած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջոցով պարտադրել Արցախում ուժային նախարարների պաշտոնում նշանակել այնպիսի անձանց, որոնք սեպարատ պայմանավորվածությունների չեն գնա Ռուբեն Վարդանյանի հետ և չեն փորձի հակափաշինյանական ալիք բարձրացնել Արցախում։

Այս առումով Փաշինյանը ցանկանում է փոխել թե՛ Արցախի ներքին գործերի նախարարին, ազգային անվտանգության ծառայության տնօրենին և պաշտպանության նախարարին։ Ներկայումս պաշտոնավարող անձանց Փաշինյանն իհարկե չի վստահում, չի վստահում թե՛ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին, ԱԱծ տնօրենին և պաշտպանության նախարարին, ուստի և ցանկանում է այդ պաշտոններին նշանակել Արցախի նախագահի խորհրդական Կամո Աղաջանյանին, Արցախի պաշտպանության նախարար նշանակել անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին, նաև ցանկանում են փոխել և որևէ գնդապետով փոխարինել ներքին գործերի նախարարին։

Ըստ էության, Փաշինյանը հստակ գիտակցում է, որ Ռուբեն Վարդանյանի նշանակումը պետնախարարի պաշտոնում բավականին լուրջ հարված է իր դիրքերին, և Ռուբեն Վարդանյանը կարող է Ռուսաստանի և արցախցիների մի մասի աջակցությամբ գլխացավանք դառնալ իր համար։ Ուստիև ամեն ինչ անում է նրա նախաձեռնությունները խափանելու ուղղությամբ։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular