ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի զինված ուժերը գնդակոծել են Խերսոնը. հրդեհ է բռնկվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի զինված ուժերը հարձակվել են ազատագրված Խերսոնի վրա։ Քաղաքի վրա թանձր ծխի ամպ է բարձրացել։

Տեղական Telegram-ալիքների հաղորդմամբ՝ քաղաքում մի շարք հզոր պայթյուններ են որոտացել։ Դեպքի վայրից մի քանի տեսանյութ է հայտնվել, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Կադրերում թանձր ծխի սյուն է երեւում։ Այնտեղ հրդեհ է մոլեգնում։

 

Նշենք, որ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն նոյեմբերի 9-ին, հատուկ ռազմական գործողության գոտում գտնվող զորքերի խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինի առաջարկով, հրամայել էր Խերսոնի մարզում ռուսական զորքերը Դնեպրի աջ ափից, որտեղ գտնվում է մարզկենտրոնը, տեղափոխել ձախ ափ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերին Ռուսաստանը հայտարարել էր, որ հանրաքվեի արդյունքներով Խերսոնի շրջանը դառնում է Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular