ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը փորձում է խափանել Պուտինի հետ Զատուլինի ժամանումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսական պատվիրակությունը նոյեմբերի 22-ին ժամանելու է Հայաստան և մասնակցելու է ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ Վլադիմիր Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում պետք է ընդգրկվեր ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոստանտին Զատուլինը, ով դեռևս անհայտ ընթացակարգով Հայաստանում հայտարարված է անցանկալի անձ։

Նշվում է, թե Զատուլինը պետք է գա Հայաստան, ինչը բավականին տհաճ անականկալ կլինի Նիկոլ Փաշինյանի համար։ Ինքը՝ Զատուլինը, երեկ նշել է, թե չունի որևէ հրավեր մասնակցելու այն պատվիրակությանը, որի հետ մեկնելու է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով, այս պահի դրությամբ, իր օրակարգում այց չունի։ Այդուհանդերձ մեր աղբյուրները պնդում են, թե Զատուլինին պատվիրակության կազմում ընդգրկելու հնարավորությունը քննարկվել է և մինչև վերջին պահը հնարավոր է, որ նա ընդգրկվի հենց այդ պատվիրակության կազմում։ Մեր տեղեկություններով՝ Զատուլինին պատվիրակության կազմում ընդգրկելու դեմ փաշինյանական վարչախումբը բավականին լուրջ լոբբինգ է իրականացնում ռուսական քաղաքական շրջանակներում՝ փորձելով համոզել, թե ստեղծված իրավիճակում, երբ հակառուսական տրամադրություններ կան Հայաստանում, իրենց դեմ նման դեմարշը կարող է լրացուցիչ լարվածություն առաջացնել հանրության շրջանում, և Նիկոլ Փաշինյանին զրկել ղարաբաղյան կարգավորման՝ ռուսական տարբերակը ընդունելու հնարավորությունից։

Վարչախմբի ներկայացուցիչները ռուսներին փորձել են համոզել, թե Զատուլինի Հայաստան գալու դեպքում լուրջ խնդիրներ կունենան նաև արևմտյան երկրների հետ, որոնք առանց այն էլ զայրացած են Փաշինյանի վրա՝ եվրոպական կարգավորման տարբերակի փոխարեն ռուսական տարբերակը նախընտրելու համար։ Առայժմ հստակ պատասխան գործող վարչախմբի ներկայացուցիչներին չեն հայտնել, ընդհակառակը, մինչև վերջին պահը պահելու են անգիտության մեջ և հստակ այս պահին հնարավոր չէ ասել՝ արդյո՞ք Կոնստանտին Զատուլինը կժամանի՞ Հայաստան, թե՞ ոչ։

Սերինե Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular