ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 18 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաստան՝ Ձմեռ պապի ծննդյան օր, Լատվիա՝ Անկախության օր, Մարոկկո՝ Անկախության օր, Ուզբեկստան՝ Ազգային դրոշի օր, Ուկրաինա՝ Ուկրաինայի զինված ուժերի սերժանտի օր, Հարավային Օսիա՝ Սուրբ Գեորգիի օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1880 – ծնվել է կոմպոզիտոր, խմբավար Սպիրիդոն Մելիքյանը։
1908-ծնվել է խորհրդահայ և ռուսական ֆիզիկոքիմիկ, ակադեմիկոս Քրիստոֆոր Բաղդասարյանը։
1918- օսմանական բանակի աջակցությամբ հռչակվել է Արաքսի հանրապետությունը  այդ բանակի Անդրկովկասից էվակուացման պայմաններում հաշվի առնելով այն, որ հայկական ուժերը կարող են գրավել Արաքսի հովիտը, սակայն այդ պետությունը գոյություն է ունեցել մոտ մեկ ամիս և տեղը զիջել է Նախիջևանի նահանգային կառավարությանը։
1920- կնքվել է հայ-թուրքական 10-օրյա զինադադարի համաձայնագիր, որը շուտով երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 5-ը, և  որի պայմանները խիստ ծանր են եղել Հայաստանի համար։
1941- ստեղծվել է Երևանի Պարոնյանի անվան թատրոնը։
1967 –վախճանվել է տանկային զորքերի գեներալ-մայոր Բորիս Սուպյանը։               
1988- Հայաստանը պահանջել է ԽՍՀՄ-ից ԼՂՀՆ-ն միացնել իրեն։
2003-դատարանը անցած տարեվերջին սպանված Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով մեղավոր է ճանաչել սպանության պատվիրատուին և անմիջական կատարողին: Սպանությունը պատվիրելու մեջ ամբաստանվել է Արմեն Սարգսյանը (Վազգեն Սարգսյանի և ընդդիմության առաջնորդ Սարգսյանի կրտսեր եղբայրը) և սպանությունը կատարելու մեջ Լեռնային Ղարաբաղի բնակիչ Ջոն Հարությունյանը, երկուսն էլ դատապարտվել են 15 տարվա ազատազրկման:
2005– վախճանվել է ատոմային էներգետիկայի բնագավառի հայ գիտնական Արմեն Աբաղյանը։
2008- Երևանում բացվել է Ասիական զարգացման բանկի առաջին գրասենյակը: 
2020- արտաքին գործերի փոխնախարար  Արա Այվազյանը նշանակվել է արտգործնախարար փոխարինելով  պաշտոնից հրաժարական ներկայացրած Զոհրաբ Մնացականյանին։
-պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
-հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը։
-Նիկոլ Փաշինյանը հետպատերազմյան խնդիրների լուծմանը, սոցիալական ու տնտեսական հարցերին ուղղված 15 կետից բաղկացած կառավարության գործունեության ճանապարհային քարտեզ է ներկայացրել, որի վերաբերյալ խոստացել է հաշվետվություն ներկայացնել կես տարի անց։


ԱՇԽԱՐՀՈՒՄ
1307 – ըստ լեգենդի շվեյցարացի նետաձիգ Վիլհելմ Տելլը իր աղեղից արձակված նետով կիսել է որդու գլխին դրված խնձորը։
1421– Նիդեռլանդներում ջրհեղեղի հետևանքով զոհվել է մոտ 10000 մարդ։
1477 —Վիլյամ Կեկսոնը Անգլիայում հրատարակել է առաջին տպագիր գիրքը, որը ունեցել է ամսաթիվ։
1624– վախճանվել է գերմանացի քրիստոնեական միստիկ, տեսաբան և աստվածաբան Յակոբ Բյոմեն։
1626 — ավարտվել է Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի շինարարությունը և Ուրբան 8-րդը օծել է այն։
1720 —ծնվել է Վրաստանի թագավոր Իրակլի 2-րդը, որը Ռուսաստանի հետ կնքել է Գեորգիևյան տրակտատը։
1775 —հրատարակվել է Ռուսաստանը 50 գուբերնիաների բաժանելու մասին հռչակագիրը։
1786 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Կարլ Մարիա ֆոն Վեբերը։
1812 —ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Կրասնու ճակատամարտը, որի ընթացքում ռուսական բանակը ջախջախել է ֆրանսիայի արերգարդ-մարշալ Նեյի բանակին։
1828 –ծնվել է բրիտանացի գենետիկ Ջոն Դաունը, որը հանդիսանում է Դաունի սինդրոմի հայտնաբերողը։
1868 —Մենդելեևի նախաձեռնությամբ հիմնվել է Ռուսական քիմիական կազմակերպությունը։
1877 – ծնվել է անգլիացի տնտեսագետ Արթուր Սեսիլ Պիգուն։
1892 –ծնվել է վրացի խորհրդային գրող Գալակտիոն Տաբիձեն։
1901 –ծնվել է ամերիկացի գիտնական, վիճակագիր Ջորջ Գելլապը։
1905- կնքվել է ճապոնա-կորեական պրեկտորատի մասին համաձայնագիրը, ըստ որի Կորեան կորցրել է ինքնուրուին արտաքին քաղաքականություն իրականացնելու իրավունքը։
1916 —ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմի ամենաարյունահեղ Սոմմի ճակատամարտը։
1918 - Լատվիան հայտարարել է իր անկախությունը Ռուսաստանից։
-պետական հեղաշրջում է տեղի ունեցել Օմսկում, Օմսկի կայազորի կազակները ձերբակալել են Ռուսաստանի Ժամանակավոր Համառուսաստանյան կառավարության ներկայացուցիչներին (Դիրեկտորիա) և իշխանությունը հանձնել ադմիրալ Կոլչակին հռչակելով նրան Ռուսաստանի Գերագույն  Կառավարիչ։
1920 —ԽՍՀՄ-ում առողջապահության և արդարադատության նարկոմատների համատեղ հրամանով աշխարհում առաջին անգամ օրինականացվել են աբորտները։ 
1927 –ծնվել է խորհրդային կինոռեժիսյոր Էլդար Ռյազանովը։
1945 - Իրանական Ադրբեջանում սկսվել է համայնավարների հրահրած հակապետական ապստամբությունը, իսկ այն ճնշելու ուղարկված կառավարական ուժերը խորհրդային զորքերի կողմից կանգնեցվել են Կազվին քաղաքի մոտակայքում։
1951 –ծնվել է խորհրդային վրացի ֆուտբոլիստ Դավիթ Ղիփիանին։
1954 - գեներալ Գամալ Աբդել Նասերը դարձել է Եգիպտոսի վարչապետ։
1962– վախճանվել է դանիացի հայտնի գիտնական, ֆիզիկոս Նիլս Բորը։
1983- Վրաստանում անհաջող փորձ է իրականացվել գրավել ինքնաթիռ և լքել ԽՍՀՄ-ը, արդյունքում մի քանի մարդ է զոհվել։
2000 –տեղի է ունեցել  ընդդիմության բազմահազար ցույցը Բաքվի կենտրոնում, որը ուղղված է եղել  իշխող Նոր Ադրբեջան կուսակցության դեմ։
2003 - Մասաչուսեթսը դարձել է ամերիկյան առաջին նահանգը, որտեղ թույլատրվել է ամուսնություն միասեռականների միջև։ Վերջինս տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մասաչուսեթսի Գերագույն դատարանը անընդունելի է համարել սեռական փոքրամասնության ներկայացուցիչների միջև ամուսնության իրավունքը չեղարկելու որոշումը։
Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular