ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 16 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հանդուրժողականության միջազգային օր, Անորեքսիայի (նիհարություն, սով) դեմ պայքարի համաշխարհային օր, Էստոնիա՝ Ինքնիշխանության հռչակման օր, Իսլանդիա՝ Իսլանդերենի օր,  Հյուսիսային Կորեա՝ Մայրության օր, Կուբա՝ Սուրբ Քրիստոբալի օր, Ուկրաինա՝ Ռադիոյի, հեռուստատեսության և կապի աշխատողների օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1904 – ծնվել է հայ խորհրդային ճարտարապետ Միհրան Մխիթարյանը։
1912 –ծնվել է ճարտարապետ Լևոն Բաբայանը:
1923 – ծնվել է նկարիչ Վահրամ Խաչիկյանը:
1933 – ծնվել է գրականագետ Զավեն Ավետիսյանը։
1939– ծնվել է նշանավոր կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:
1951– ծնվել է Հայաստանի ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանը։
1959 – ծնվել է բանաստեղծ և գրականագետ Արթուր Անդրանիկյանը:
1966- վախճանվել է հայ խորհրդային ագրոկենսաբան Արտավազդ Ավագյանը:
1967– ծնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
1972 – ծնվել է ռուսագիր գրող և հոգեբան Գերասիմ Ավշարյանը:
1988- Երևանում կայացած բազմահազարանոց հանրահավաքի պահանջով ՀԽՍՀ-ի Գերագույն խորհուրդը մերժել է ԽՍՀՄ սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացումը Հայաստանում, միարժամանակ սկսվել է համահայաստանյան գործադուլ:
1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել հասարակածային Գվինեայի հետ:
1996 – ծնվել է հետմահու Արցախի հերոս դարձած Ռոբերտ Աբաջյանը։
2006-Երևանի Կասկադի դիտահարթակը համալրվել է միջազգային ճանաչում ունեցող քանդակագործ Փոլ Քոքսի «Ահոյ» քանդակով: 
 - սկսվել է ռուսաստանյան զորախմբի սպառազինության դուրսբերումը Վրաստանից և այնտեղից առաջին գնացքն է ուղևորվել Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայան:
2007- Երևանի կենտրոնում բացվել է Հյուսիսային պողոտայի Տերյան - Աբովյան հատվածը: 
2013-վախճանվել է  արքեպիսկոպոս Արսեն Բերբերյանը:
2017-Խորհրդարանը միաձայն ընդունել է «Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունների նախագիծը, ըստ որի բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող 27-ն անց քաղաքացիները հնարավորություն են ստացել գումարով ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք:
2020- Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարական է տվել:
-Նիկոլ Փաշինյանը հերթական ֆեյսբուքյան գրառումն է կատարել. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։
2021-ՀՀ արևելյան սահմանագոտում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողզմից զոհվել է 15 զինծառայող:


ԱՇԽԱՐՀՈՒՄ
42 մ.թ.ա.- ծնվել է Հռոմի երկրորդ  կայսր Տիբերիոսը:
1272 –վախճանվել Անգլիայի թագավոր է  Հենրիխ 3-րդը:
1532– տեղի է  ունեցել Կայամարկյան սպանդը, որտեղ իսպանացի կոնկիստադոր Ֆրանսիսկո Պիսսարոն իր մարդկանցով կոտորել է մոտ 7000 ինկի։
1717 –ծնվել է ֆրանսիացի գիտնական ժան Լերոն դը Ալամբերը, որը հանդիսանում է  «Գիտության, մշակույթի և արհեստների հանրագիտարան» գրքի համահեղինակ:
1776 –ամերիկացիների անկախության համար մղվաող պատերազմի ընթացքում Ուիլյամ Հաուի ղեկավարած անգլիական բանակը գրոհով վերցրել է Վաշինգտոն ամրոցը:
1824 —ավստրիալացի հետազոտող Համիլտոն Մուրեյը հայտնաբերել է Ավստրալիայի ամենաերկար գետը՝ Մուրրեյը:
1841 —Նյու-Յորքում արտոնագրվել է խցանային փրկօղակը:
1848– Ֆրեդերիկ Շոպենը Լոնդոնի Գիլդհոլի համերգասրահում տվել է իր վերջին համերգը։
1907– Օկլահոման դարձել է ԱՄՆ-ի 46-րդ նահանգը։
1918 - Հունգարիան դուրս է եկել  Ավստրահունգարական կայսրությունից և դարձել է հանրապետություն
1933– ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև ձևավորվել են դիվանագիտական հարաբերություններ։
1938 —ստեղծվել է Սամբո մրցաձևը:
1945– հիմնադրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ն՝ ՄԱԿ-ի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպությունը։
1945-հայտնաբերվել են ամերիցիում և կյուրի ծանր էլեմենտները:
1961 —ծնվել է ռուսական ռոք երաժիշտ, երգերի հեղինակ և երգիչ Սերգեյ Գալինինը: 1965– ԽՍՀՄ-ը տիեզերք է ուղարկել «Վեներա-3» տիեզերական սարքավորումը, որը Վեներա հասած առաջին սարքավորումն է։
1966 —նկատվել է ամենաառատ աստղանկումը՝ 2300 մետեոր րոպեում:
1979- բացվել է Բուխարեստի մետրոյի առաջին գիծը:
1989 - Չեխոսլովակիայում սկսվել է թավշյա հեղափոխությունը:
1996 —Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչություն, պայթեցվել է բնակելի շենք, որի արդյունքում զոհվել են 67 մարդ:
Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular