ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի կենտրոնում 17-ամյա պատանին խփել է մի օտարերկրացու և հափշտակել նրա բջջային հեռախոսը

ԻՐԱՎՈՒՆՔ

Հոկտեմբերի 20-ին, ժամը 21.24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Ավագ Պետրոսյան փողոցում անհայտ անձը խփել է մի օտարերկրացու և հափշտակել նրա բջջային հեռախոսը:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին տուժող օտարերկրացին հաղորդում է տվել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են ավազակությունը կատարած անձի ինքնությունը: Հոկտեմբերի 24-ին 17-ամյա պատանին Աբովյան փողոցում հայտնաբերվել, ավազակություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հափշտակած բջջային հեռախոսը:

17-ամյա պատանին ներկայացվել է նախաքննական մարմնին:

Կատարվում է նախաքննություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular