ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրավիճակը շարունակում է մնալ լարված․ Ադրբեջանն առիթ է փնտրում՝ ավելի հիմնովին դիրքավորվելու ՀՀ սուվերեն տարածքներում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անդրադառնալով Ադրբեջանի երեկվա ներխուժմանը, որի հետևանքով հայկական կողմը, ցավոք, 3 զոհ ունի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հրապարակավ ընդունեց փաստը, որ Հայաստանը օկուպացված է, և որ ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ հետ քաշվեն։

Արդյո՞ք կարելի է ենթադրել, որ դրությունն իսկապես լուրջ է, քանի որ խաղաղության բառամթերքով առանձնացող վարչապետն ու իր թիմակիցները վերջին շրջանում փոխել են հռետորաբանությունն ու առավել հաճախ են խոստովանում պատերազմի վերահաս վտանգի մասին։

«Իրավիճակն իրոք շարունակում է մնալ լարված: Դա երևում է նաև միջազգային հարաբերություններում խորացող ռազմաքաղաքական ճգնաժամերից: Ադրբեջանն առիթ է փնտրում էլ ավելի խորը և հիմնովին դիրքավորվելու ՀՀ սուվերեն տարածքներում»,-այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Քաղաքական գործչի բնութագրմամբ, Փաշինյանի կառավարությունը արտաքինից ցույց է տալիս իբրև արտաքին քաղաքական փորձեր է անում հակազդել թշնամական ագրեսիային, սակայն՝ ապարդյուն: 

«Միջազգային հանրությունը գործուն աջակցություն չի ցանկանում ցուցաբերել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, որովհետև խաղադրույքում ավելի մեծ և հակասական շահեր են դրված: Հայաստանին համազգային կոնսոլիդացիա և ամուր անվտանգային համակարգ է պետք, որն առանց ներքին մեխանիզմների հնարավոր չէ իրականացնել»,-նկատեց Զաքարյանը։ 

«Նիկոլը, որպես ձախողված ղեկավար, պետք է հեռանա և հնարավորություն տա լայն համախմբման ու նոր քաղաքական ծրագրերի կյանքի կոչման համար»,- ընգդծեց մեր զրուցակիցը։

Արա Ալոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular