Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ Հայաստանի տարածքը լքելու արգելք սահմանված չի եղել. Արդարադատության նախարարություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արդարադատության նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացրել ազգությամբ քրդեր Հուսեին Յըլդըրմի և Աթիլլա Չիչեքի գործի վերաբերյալ, որոնք դեռևս անհայտ պայմաններում հայտնվել են Թուրքիայում:  Նախարարությունից պարզաբանում են, որ Հուսեին Յըլդըրմի և Աթիլլա Չիչեքի նկատմամբ Հայաստանը լքելու արգելք սահմանված չի եղել, իսկ թե ինչպես են նրանք հայտնվել Թուրքիայում, նախարարությունը չի հստակեցրել՝ նշելով, որ այդ հարցը դուրս է նախարարության իրավասության շրջանակներից:

«Արմենպրես»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ 2022թ. հունվարի 20-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարանը՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ, ազգությամբ քրդեր Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրմին և Աթիլլա Քազըմի Չիչեքին` 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 329-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքներ կատարելու համար դատապարտել է Աթիլա Չիչեքին 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի՝ 5700 ԱՄՆ դոլարի բռնագրավմամբ, իսկ Հուսեին Յըլդըրըմին՝ 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի 3 մլն իրանական ռիալի բռնագրավմամբ:

Նշվում է, որ 20.02.2022թ. դատավճռի համաձայն՝ Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմը և Աթիլլա Քազըմի Չիչեքը 2021 թվականի օգոստոսի 16-ին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային վերահսկողության տակ գտնվող տեղամասում անցել են Արաքս գետն ու ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և թույլտվության, հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից մուտք գործելով Հայաստանի Հանրապետություն, միաժամանակ իրենց հետ մաքսանենգությամբ Հայաստանի Հանրապետություն են տեղափոխել հրազեն ու ռազմամթերք, որից հետո բռնվել են ՌԴ ԱԴԾ աշխատակիցների կողմից, ովքեր նրանց մոտից հայտնաբերել ու վերցրել են ապօրինի կերպով կրվող և փոխադրվող հրազենն ու ռազմամթերքը:

«20.02.2022թ. դատավճիռը բողոքարկվել է, որի արդյունքում  ՀՀ վերաքննիչ դատարանը 23.02.2022թ. որոշմամբ մասնակիորեն բավարարել է ամբաստանյալների պաշտպանի բողոքը: Վերոնշյալ արարքներ կատարելու համար ամբաստանյալների նկատմամբ նշանակել է ազատազրկում հինգական տարի ժամկետով, իսկ գույքի բռնագրավում պատժատեսակը թողնվել է անփոփոխ: Նույն որոշմամբ ՀՀ 2003թ. ընդունված քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ որոշվել է նշանակված պատիժը չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով: Ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, վերացվել է և նույն որոշմամբ Աթիլա Չիչեքին  և Հուսեին Յըլդըրըմին ազատ են արձակվել դատական նիստերի դահլիճում»,- ասված է պատասխանում:

Վերաքննիչ դատարանի կողմից 23.02.2022թ. կայացված դատական ակտի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք՝ թե՛ ՀՀ գլխավոր դատախազության կողմից, թե՛ ամբաստանյալների պաշտպանների կողմից, սակայն բողոքները վարույթ ընդունելը մերժվել է, որի արդյունքում համապատասխան դատական ակտն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 28-ին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավճիռը կատարելու մաuին դատավորի կարգադրությունը դատավճռի պատճենի, իuկ վերանայման կարգով դատական ակտի փոփոխման դեպքում` նաև վերադաս դատարանի դատական ակտի պատճենի հետ միասին, ուղարկվում է այն մարմին, որի վրա օրենքով դրված է դատավճիռը կատարելու պարտականությունը, այս դեպքում՝ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայություն: Պրոբացիայի ծառայությունը դատական ակտը կարող է կատարել միայն այն օրինական ուժի մեջ մտնելուց և պաշտոնապես այն ստանալուց հետո:

«Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի վերաբերյալ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.01.2022թ. դատավճիռը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 23.02.2022թ. որոշումը և կարգադրությունը՝ դրա ուժի մեջ մտնելու և կատարման ենթական լինելու վերաբերյալ  Պրոբացիայի ծառայությունը ստացել է 02.08.2022թ.-ին ու նույն օրը մակագրել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնին:

 «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավասությունների շրջանակներում վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ Պրոբացիայի ծառայությունը դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ: Պրոբացիայի ծառայություն ներկայանալու դեպքում անձը վերցվում է հաշվառման, ստորագրությամբ պրոբացիայի շահառուին պարզաբանվում են նրա իրավունքները և պարտականությունները, դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը»,- նշված է նախարարության պարզաբանման մեջ:

Նշվում է, որ Աթիլլա Քազըմի Չիչեքին և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմին հայտնաբերելու և հաշվառելու նպատակով Պրոբացիայի ծառայությունը իր լիազորության սահմաններում իրականացրել է օրենքով սահմանված գործառույթներ, սակայն, վերջիններս չեն հայտնաբերվել, և հիմք ընդունելով «Պրոբացիայի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը՝ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմինը 08.08.2022թ. միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.08.2022թ. թիվ ՍԴ1/0092/15/22 և ՍԴ1/0091/15/22 որոշումներով ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի միջնորդությունը բավարարվել է, Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որոշման կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնին: Թուրքիայի քաղաքացիներ Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի գտնվելու վերաբերյալ որևէ այլ տեղեկատվություն առկա չէ:

Ինչ վերաբերում է Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի ազատ տեղաշարժման սահմանափակմանը, ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ փորձաշրջան նշանակվելու դեպքում դատապարտյալները ազատ են արձակվում դատական նիստերի դահլիճից և դատապարտյալները կարող են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը, եթե դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականություն նրանց նկատմամբ սահմանված չէ: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.01.2022թ. դատավճռով և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 23.02.2022թ. որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականություն Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի նկատմամբ սահմանված չի եղել:

«Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս են քրդական բանվորական կուսակցության անդամներ՝ Աթիլլա Քազըմի Չիչեքին և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմին հայտնվել Թուրքիայում, տեղեկացնում ենք, որ նկատի ունենալով նշյալ անձանց ՀՀ վերաքննիչ դատարանի 23.02.2022թ. որոշմամբ ազատ արձակված լինելու և իրենց նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու արգելք սահմանված չլինելու հանգամանքը, ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կողմից նշյալ անձանց չհայտնաբերելու արդյունքում կարող էր միայն հայտարարվել հետախուզում, ինչը և արվել է, իսկ վերջիններիս՝ Թուրքիայում հայտնաբերվելու հանգամանքների պատճառների պարզաբանումը դուրս է ՀՀ արդարադատության նախարարության իրավասության շրջանակներից»,- ասված է պատասխանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров .Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак КарапетянПашинян признает свою неудачуАлександр Григорян станет новым главным тренером «Волгаря» Нарек Григорян сделал ассист в разгромной победе против «Клужа» Как обмануть жителей Тавуша: краткое руководство от Никола ПашинянаПамятник Арно Бабаджаняну В Париже неизвестный пришел в консульство Ирана и угрожает устроить взрывЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимНе торопитесь хоронить надежду, не вносите сомнение в мою и нашу веру - в этом залог будущего Армении и России: Ответ Затулина МанукянуМИД представил итоги встречи госкомиссий по делимитации государственной границы между Арменией и АзербайджаномВ Москве пройдут переговоры Путина и АлиеваНужно заменить евроатлантическую безопасность на евразийскую - ЛавровГосдеп отреагировал на информацию в СМИ о подписании в Брюсселе военного документа с АрмениейМеждународный гуманитарный деятель и бизнесмен Рубен Варданян требует немедленного и безусловного освобождения всех армянских политзаключённых: Он объявил голодовкуКак Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другоеПочему представитель МИД России распространяет и комментирует ложь?Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерам
Самое популярное