ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետքարտուղարությունը վերահաստատել է հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասին:

Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերը ներկա չի եղել նախօրեին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրգորյանի և Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը:

Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ  դեսպան Ռիկերն ակտիվ շփվում է իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ:

«Նա, իհարկե, անցյալ շաբաթ Նյու Յորքում էր մեզ հետ՝ պետքարտուղարի հետ: Նա մասնակցել է  եռակողմ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Նա վերջերս եղել է Հարավային Կովկասում՝ անձամբ հանդիպելով այնտեղի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այսպիսով, նա խորապես ներգրավված է դրանում», - ասել է Փրայսը:

Ինչ վերաբերում է երեկ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, ապա խոսնակն ասել է.«Երեկվա հանդիպումը, ինչպես հասկացա, ազգային անվտանգության խորհրդականների հանդիպում էր։ Մենք ներգրավված ենք. պետքարտուղարը շփվել է արտաքին գործերի նախարար գործընկերների հետ: Պետքարտուղարը ղեկավարների մակարդակով համագործակցել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Այսպիսով, մենք ներգրավված ենք մի քանի մակարդակներով, բազմաթիվ ուղիներով, որպեսզի ամրապնդենք լարվածությունը թուլացնելու և զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular