ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիական SOLI-TUTTI երգչախումբը Հայաստանին կաջակցի երևանյան և մարզային համերգներով

ՄՇԱԿՈՒՅԹ

Ֆրանսիական SOLI-TUTTI երգչախումբը Հայաստանում հանդես կգա համերգաշարով։ Նախագիծի միջոցով խումբը զորակցություն է հայտնում Հայաստանին այս բարդ ժամանակաշրջանում։

Համերգները տեղի կունենան սեպտեմբերի 29-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, սեպտեմբերի 30-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, հոկտեմբերի 2-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, հոկտեմբերի 3-ին Ս․ Գրիգոր Նարեկացի եկեղեցու համերգասրահում, հոկտեմբերի 5-ին Գոշավանքում։

SOLI-TUTTI վոկալ անսամբլը բաղկացած է 12 պրոֆեսիոնալ երգիչներից։ Խումբը գործում է ավելի քան 30 տարի՝ առանձնահատուկ ոգեշնչմամբ կատարելով ժամանակակից խմբերգային երաժշտություն։ Երգչախմբի բնօրրանը Փարիզի Սեն-Դենի համալսարանն է։ Այն հիմնել և ղեկավարում է Դենիս Գոտեյրին: Խմբի անդամները սիրում են հայկական երաժշտությունն ու իրենց երգացանկում ընդգրկել են մի շարք հայկական ժողովրդական երգերի մշակումներ։

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Համերգաշարը կազմարկերպում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular