Մադրիդի «Ռեալի» ամսվա լավագույն ֆուտբոլիստը
ՍՊՈՐՏ![Մադրիդի «Ռեալի» ամսվա լավագույն ֆուտբոլիստը](/timthumb.php?src=disc/28-09-22/28e43abe8e340e9ffb41cc4bb55ee185.jpg&w=780)
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն ճանաչվել է Արքայական թիմի լավագույն ֆուտբոլիստը սեպտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
24-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստն իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 5 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Ռեալը» տարել է 6 հաղթանակ եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Ռեալը» տարել է 2 հաղթանակ։