Պատերազմական իրավիճակում խիստ կարևոր է բիզնեսում քաղպաշտպանության հրահանգավորման կազմակերպումը. Հայկ Շեկյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Shtigen Group»-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պատերազմական իրավիճակում անհատական վարքի նորմերին ծանոթանալուց բացի, խիստ կարևոր է բիզնեսում քաղպաշտպանության հրահանգավորման կազմակերպումը, դերերի բաշխումը, փորձնական տագնապը և այլն: Ղեկավարները պարտավոր են կազմակերպել թիմի պաշտպանությունն ու աշխատանքը նաև այդ պայմաններում:
Համայնքները պետք է ոչ միայն լիստովկաներ փակցնեն պատերին ապաստարանի տեղը ցույց տալու, այլև համոզվեն, որ ապաստարանը (օրինակ առևտրային նպատակող օգտագործվող) հասանելի է, իրազեկի, ստուգի ու վերաստուգի:
Բոլորին անկախ կարգավիճակից խորհուրդ եմ տալիս գերմանացուց ավելի քթի մազ լինել այդ հարցում, պահանջեք ձեր աշխատավայրում, համայնքում և ընտանիքում: Shtigen / Շտիգեն-ում մենք սկսել ենք: