ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեհրանը պատրաստ է խորհրդակցել Երևանի և Բաքվի հետ. Իրանի արտգործնախարարը՝ ադրբեջանցի պաշտոնակցին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թեհրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Երևանի և Բաքվի հետ` խնդիրների և տարաձայնությունների խաղաղ կարգավորմանն աջակցելու համար: Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Ինչպես տեղեկացնում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքը, իրանցի նախարարը, մատնանշելով Հարավային Կովկասում փոփոխությունների և տեղաշարժերի մասին հաշվետվություններն ու վկայությունները, ընդգծել է Թեհրանի հստակ դիրքորոշումը տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությունների և սահմանների անընդունելիության մասին:

Բայրամովն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանային համագործակցության շրջանակներում Հայաստանի հետ խնդիրների շուտափույթ լուծման հարցում:

Իրանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանների փոփոխություն թույլ չի տա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular