ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական կեղծ նարատիվներն ընդդեմ երեք նախագահների հանդիպման

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի նախկին նախագահներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արցախի երկու նախագահների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատմական հանդիպումը հանրության մեծամասնության բուռն հավանությանն արժանացավ։ Միայն մի փոքր հատված սկսեց քննադատել և տարածել փաշինյանական վարչախմբի թեզերը։

Ըստ էության, ակնհայտ էր, որ մեկ կենտրոնից ուղղորդվող այս հակաքարոզչությունը համակարգվում և իրականացվում է հենց գործող վարչախմբի և նրա «ֆեյքերի ՊՈԱԿ-ների» կողմից։ Ընդ որում իրենց պրիմիտիվ քարոզչության մեջ փաշինյանական կոհորտան օգտագործում էր նախկինում արդեն բազմիցս օգտագործված թեզերը՝ «նախկինների ու ներկաների», «սևերի և սպիտակների», «թալանի», «Մարտի 1-ի» մասին։

Հակաքարոզչության հիմնական թիրախն այս անգամ դարձել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որին և նրա կողմնակիցներին մեղադրում էին իբր «Մարտի 1-ի» կիրառած՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայնության գալու մեջ։

Թեև բազմաթիվ վերլուծաբաններ և քաղաքագետներ նշում էին, թե երկրում ստեղծված ծանրագույն իրավիճակն այնպիսին է, որ նույնիսկ նախկինում իրար հետ լուրջ տարաձայնություններ ունեցող քաղաքական գործիչները ստիպված են մի կողմ դնել այդ տարաձայնությունները և համախմբվել հանուն երկրի, փաստ է, որ քարոզչական այս «բադիկները» դեռ առաջիկայում օգտագործվելու են գործող վարչախմբի սպասարկուների կողմից։

Այդուհանդերձ դրական միտում կա, եթե նույնիսկ պատերազմից որոշ ժամանակ հետո գործող իշխանություններին հաջողվում է իր այս կեղտոտ քարոզչությամբ սեպ խրել ընդդիմադիր տարբեր միավորումների միջև, փաստ է, որ այս անգամ ոչ միայն այդ քաղաքական միավորներն են կարողանում մի կողմ դնել իրենց տարաձայնությունները, այլ նաև հասարակությունը գիտակցում է, թե ինչ է կատարվում, ինչը այլևս սպառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, և փոքր ինչ ջանքեր ավելացնելու դեպքում մոտ ապագայում Հայաստանը վերջնականապես կթոթափի ապիկար և դավաճան իշխանության լուծը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular