Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ Մամեդովան Ղարաբաղում սրացման պատճառների մասին. Արևմուտքը ցանկանում է ցույց տալ, որ Ռուսաստանի Դաշնությունը խաղաղություն չի ապահովի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Riafan.ru-ն գրում է, որ Արևմուտքի միջամտությունը հանգեցրեց Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրմանը, նրա նպատակն է վարկաբեկել ՌԴ ԶՈւ խաղաղապահ զորախումբը տարածաշրջանում և բացել Ռուսաստանի համար ևս մեկ «ճակատ»։ riafan.ru-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Նազաքեթ Մամեդովան։

Նրա խոսքով, արևմտյան երկրները՝ Իսրայելը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր ունեցող ուժային այլ կենտրոնները, շատ ուժեղ ազդեցություն ունեն անդրկովկասյան երկու հանրապետությունների վրա։ Բնականաբար, ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը ինքնուրույն որոշումներ չեն կայացնում։ Ի վերջո, դրանք փոքր պետություններ են, որոնք ուժային կենտրոններ չեն անկախ քաղաքականություն վարելու համար։

 «Արևմտյան ուժային կենտրոնների նպատակը համաշխարհային իմպերիալիզմն է և Ռուսաստանին Անդրկովկասից վտարումը։ Ռուսաստանի Դաշնությունն այժմ հատուկ գործողություն է անցկացնում Ուկրաինայում և նրա ուշադրությունը կենտրոնացած է այնտեղ։ Օգտվելով այդ հնարավորությունից Արեւմուտքը ցանկանում է Ռուսաստանի սահմանների մոտ հնարավորինս շատ հակամարտությունների օջախներ ստեղծել։ Նրանք ցանկանում են, որ Ռուսաստանը տեղաբաշխի իր ուժերը դեպի այլ շրջաններ։ Օրինակ մենք արդեն ականատես ենք իրավիճակի սրման Թայվանում և Կոսովոյում, բացահայտ զինված հակամարտության Լեռնային Ղարաբաղում, բախումներ Ղրղզստան-Տաջիկական սահմանին, սպառնալից գործողություններ Մերձդնեստրում։ Էսկալացիա տեղի է ունենում բոլոր այն կետերում, որտեղ կա Ռուսաստանի և Արևմուտքի շահերի հակասությունը»,- կարծիք է հայտնել քաղաքագետը։

Ուկրաինան ի սկզբանե օգտագործվել է 2019 թվականին ամերիկյան ռազմավարական հետազոտությունների RAND կենտրոնի կողմից գրված ձեռնարկի համաձայն: Ուկրաինայի օգնությամբ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ծրագիրը ներառում էր հետևյալը. «...մահաբեր զենք տրամադրել Ուկրաինային, վերսկսել սիրիացի ապստամբներին օգնության ծրագիրը, աջակցել Բելառուսում ռեժիմի փոփոխության ջանքերին, շահարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները, ակտիվանալ Կենտրոնական Ասիայում, մեկուսացնել Մերձդնեստրը»։ Այնտեղ խոսք կա նաև Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին։

Այն բանից հետո, երբ Ուկրաինայում հակամարտությունը անցավ ակտիվ փուլ, Արևմուտքը որդեգրեց հնարավորինս շատ այնպիսի հակամարտություններ հրահրելու մարտավարությունը, որոնց մեջ կարող է ներքաշվել Ռուսաստանը: Իսկ Լեռնային Ղարաբաղում, որտեղ երկու կողմերն էլ կախվածության մեջ են, դա ամենահեշտն էր։ «Վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը Արևմուտքի գործն է։ Ինչպես գիտեք, Հայաստանում իշխանության ղեկին են Սորոսի կողմնակիցները (ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը, ում հիմնադրամը Ռուսաստանի Դաշնությունում ճանաչված է որպես անցանկալի կազմակերպություն), իսկ Ադրբեջանի վրա ազդում են տարբեր նախագծեր՝ էներգետիկա, հաղորդակցություն, ներդրումներ և այլն»,- պարզաբանել է Մամեդովան։

2020 թվականի նոյեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագիրը մի քանի պայման ունի և դրանցից մեկը Լաչինի միջանցքի անվտանգությունն է։ Այսինքն Բաքուն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հաղորդակցության հնարավորություն է տալիս։ Իսկ Երևանն իր հերթին երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը։ Այսինքն երկու կողմերը կարող են սկզբունքորեն պայմանավորվել միմյանց հետ, բայց կա մեկ խոչընդոտ՝ ոչ միայն Բաքուն ու Երևանն են պայքարում տարածաշրջանում իրենց շահերի համար։  «Թուրքիան, Իսրայելը, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ իրենց շահերն ունեն այդ տարածաշրջանում։ Ես ընդամենը մի երկու օրինակ բերեմ. Թուրքիան ցանկանում է Հայաստանի տարածքով ապահովել հուսալի ելք դեպի Կասպից ծով և հետագա Կենտրոնական Ասիա։ Իսկ Իսրայելը ցանկանում է արգելափակել Իրանին հյուսիսից՝ թույլ չտալ Իրանին կապ ունենալ Հայաստանի տարածքով։ Ինչպես տեսնում ենք, տարածաշրջանում կենտրոնացած են բազմաթիվ հակասական աշխարհաքաղաքական շահեր։ Բայց առաջին հերթին այդ հակամարտության սրումն ուղղված է տարածաշրջանում գտնվող ռուսական խաղաղապահ կոնտինգենտին նսեմացնելուն։ Նրանք ցանկանում են ցույց տալ, որ Ռուսաստանն ի վիճակի չէ խաղաղություն ապահովելու։ Ցավալի է, որ Արևմուտքի աշխարհաքաղաքականության պատճառով երկու կողմից էլ երիտասարդներ են զոհվում»,- մեկնաբանել էriafan.ru-ի զրուցակիցը։

Ըստ քաղաքագետի երկու կողմերի համար էլ հակամարտությունից դուրս գալու լավագույն ելքը կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումը և Ռուսաստանի ղեկավարությամբ եվրասիական կառույցին հետագա ինտեգրումը։ Նա համոզված է, որ ոչ մի այլ երկիր ի վիճակի չէ խաղաղություն ապահովել տարածաշրջանում։ Ի վերջո, Մոսկվան ուղղակիորեն է շահագրգռված Անդրկովկասում խաղաղությամբ։ Նախկինում նա նույնիսկ առաջարկել էր սահմանազատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հին խորհրդային քարտեզների հիման վրա։ Հակառակ դեպքում տարածաշրջանում արևմտյան երկրների անձնական շահերը միայն վառելիք կդառնան առանց այն էլ մխացող այդ հակամարտության համար։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров .Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак КарапетянПашинян признает свою неудачуАлександр Григорян станет новым главным тренером «Волгаря» Нарек Григорян сделал ассист в разгромной победе против «Клужа» Как обмануть жителей Тавуша: краткое руководство от Никола ПашинянаПамятник Арно Бабаджаняну В Париже неизвестный пришел в консульство Ирана и угрожает устроить взрывЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимНе торопитесь хоронить надежду, не вносите сомнение в мою и нашу веру - в этом залог будущего Армении и России: Ответ Затулина МанукянуМИД представил итоги встречи госкомиссий по делимитации государственной границы между Арменией и АзербайджаномВ Москве пройдут переговоры Путина и АлиеваНужно заменить евроатлантическую безопасность на евразийскую - ЛавровГосдеп отреагировал на информацию в СМИ о подписании в Брюсселе военного документа с АрмениейМеждународный гуманитарный деятель и бизнесмен Рубен Варданян требует немедленного и безусловного освобождения всех армянских политзаключённых: Он объявил голодовкуКак Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другоеПочему представитель МИД России распространяет и комментирует ложь?Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерамДействующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака КарапетянаНа севере Турции произошло землетрясение магнитудой 5,6Армен Григорян и Брис Рокфей затронули итоги состоявшейся 5 апреля встречи Армения-ЕС-СШАФранцузский депутат армянского происхождения: Франция решила не оставлять Армению в одиночестве против продолжающейся агрессии Азербайджана, почему Соединенные Штаты не могут сделать то же самое?«Причины геополитические»: Бегларян об уходе российских миротворцев из Арцаха
Самое популярное