ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհուրդ են տվել խուսափել «անկանխատեսելի հետևանքներից»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Որևէ երկիր մեկնելիս Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ինչ-որ ձևաչափով անպայման հանդիպելու համար: Նպատակը առաջին հերթին այն է, որ ցույց տա, թե Սփյուռքում ինքը վստահություն և «ջերմ ընդունելություն» ունի: Վերջին հանդիպումը Վլադիվոստոկում էր, որտեղ, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, սարսափելի մեծ ջանքերի գնով էր հաջողվել նման մի հանդիպում «դասավորել»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Փաշինյանը կարգադրել է հանդիպումներ կազմակերպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ավելին՝ ցանկացել է նույնիսկ մեկնել հայաշատ Լոս Անջելես՝ այնտեղ էլ հանդիպում ունենալու:

Սակայն Նիկոլ Փաշինյանին հանրամատչելի ակնարկել են, որ ԱՄՆ հայ համայնքի գերակշիռ մեծամասնության շրջանում իր նկատմամբ առկա է շատ բացասական վերաբերմունք, ուստի ցանկալի է խուսափել «անկանխատեսելի հետևանքներից»: Խոստացվել է այնպիսի «ինչ-որ բան անել» Նյու Յորքում, որը կարելի լինի պատշաճ մատուցել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular