Շրջանառվող տեղեկությունը, թե իբրև Երասխում տարհանում է, կեղծ է․ Արարատի մարզպետարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Շրջանառվող տեղեկությունը, թե իբրև Երասխում տարհանում է, կեղծ է․ Արարատի մարզպետարան](/timthumb.php?src=disc/23-09-22/ff67ca2181a3c02b7cff629ae3892542.jpg&w=780)
Շրջանառվող այն տեղեկությունը, թե իբրև Արարատի մարզի Երասխ սահմանամերձ բնակավայրում տարհանում է իրականացվում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ տարածող սահմանային իրավիճակին առնչվող տեղեկություններ հրապարակելուց։
Արարատի մարզում իրավիճակը հանգիստ է։ Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։