Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարդենիսի սահմանամերձ բնակավայրերից ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարհանվել է 539 ընտանիք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության դեմ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետեւանքով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերից տարհանվել է 539 ընտանիք՝ 2121 շնչով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, տարհանված ընտանիքները հիմնականում ապաստան են գտել Գեղարքունիքի մարզի ամենատարբեր բնակավայրերում։ Որոշ մասն էլ ապաստանել են Երեւանում կամ Հայաստանի այլ մարզերում՝ իրենց հարազատների կամ ծանոթների տներում։ Թշնամու կողմից ձեռնարկած հրթիռահրետանային հարձակման հետեւանքով, նախնական տվյալներով,  վնասվել է 73 բնակարան, որից 7-ը՝ Սոթք գյուղում, պիտանի չէ հետագա բնակության համար։ Վնասվել են նաեւ Սոթքի դպրոցի եւ բուժկետի շենքերը, ինչպես նաեւ ենթակառուցվածքներ Կութում, Ազատում, Տրետուքում։

Տարհանված բնակչությանն իրենց մշտական բնակավայրեր վերադարձնելու ուղղությամբ այժմ կատարվում է կարիքների գնահատում։

«Տարհանված բնակչության, ագրեսիայի հետեւանքների վերացման, կարիքների գնահատումը Գեղարքունիքի մարզպետարանի եւ Վարդենիսի համայնքապետարանի կողմից մոտենում է ավարտին։

Տարհանված բնակչությանը, պետական կամ հասարակական, միջազգային կառույցների օժանդակությամբ, հատկացվում է օգնություն, հոգեբանական աջակցություն, քայլեր են ձեռնարկվում նրանց՝ իրենց մշտական բնակավայրեր վերադարձնելու ուղղությամբ։ Դրա համար առաջնահերթ է վնասված բնակարանների եւ ենթակառուցվածքների վերականգնումը, ինչի համար մեզ որոշակի միջոցներ ու ժամանակ է հարկավոր։

ՀՀ կառավարությունը հայտնել է իր պատրաստակամությունը՝ համապատասխան միջոցներ տրամադրելու ուղղությամբ։ Կարիքների գնահատումից հետո առաջին հերթին կնորոգվեն այն բնակարանները, որոնք համեմատաբար քիչ վնասներ են կրել եւ ենթակա են արագ վերականգնման։ Իսկ այն բնակարանները, որոնք նորոգման համար պիտանի չեն, կկառուցվեն հիմքից, որի համար արդեն որոշակի ժամանակ է պահանջվելու, մանավանդ, որ առջեւում արդեն շինարարական աշխատանքների համար ոչ բարենպաստ ամիսներն են։

Բոլոր տարհանված ընտանիքները գտնվում են մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Այսօրվա դրությամբ տարհանված 539 ընտանիքներից իրենց բնակության վայրեր են վերադարձել 442-ը՝ 712 շնչով։ Ասել է, թե ընտանիքները վերադարձել են տան անդամների ոչ լիարժեք կազմով»,-ներկայացրեց մարզպետ Կարեն Սարգսյանը։

Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանըԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըԱյն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ ՍաղաթելյանԲոլոր պետական աշխատողներին հրահանգել են իրենց սոցիալական ցանցերի էջերից հեռացնել Արցախի հետ առնչություն ունեցող ցանկացած ինֆորմացիա Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ ՍարգսյանՈւկրաինայում պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքիցՈստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին՝ ուղիղԻնձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունիցԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահները այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացըՓաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանըԿարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ)ԼՂ-ն լքած խաղաղապահները չեն կարող մնալ Հայաստանում․ Սարգիս ԽանդանյանՎարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԷրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն են. Էրդողանն էլ գիտի, որ նրանք երկար չեն կարող մնալ․ Կիրո ՄանոյանԱյրում-Բագրատաշեն ճանապարհին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված․ բնակիչները պատրաստվում են ճանապարհը փակել (տեսանյութ)Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել ՏավուշԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության Նախիջևանի դրույթը. ԱլիևՀաջորդը` Տիգրանաշեն Տավուշում սահման գծում է ոչ թե իշխանությունը, այլ՝ հանձնաժողովը. ՔՊ-ական Վահե ՂալումյանՇոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևԱնվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն Փաշինյանը լուսանկար է հրապարակելՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան ԱբրահամյանԻնտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա «Ես սոված ծարավ Հայաստանն եմ ուզում»․ Տավուշը վճռական էՎթար Ապարանում․ 7 վիրավոր կաՀայկական կողմից երևում է ադրբեջանցիների անթաքույց շարժը գյուղի վերևի դիրքումԿարեն Խաչանովը պահպանել է 17-րդ հորիզոնականը. ATP Բացառիկ կադրեր՝ սահմանազատման գործընթացիցԱդրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինի
Ամենադիտված