ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում քովիդով վարակման 53 457 դեպք են հայտնաբերել մեկ օրում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հասատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 53 457-ով, քովիդի պատճառով մահվան դեպքերինը՝ 106-ով: Սեպտեմբերի 22-ին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Մեկ օր առաջ երկրում արձանագրվել են վարակման 53 045 դեպք եւ 107 մահ, ընդամենը համավարակի սկզբից՝ համապատասխանաբար 20 641 559 եւ 386 447:

Քովիդից հետո ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 57 019-ով՝ նախորդ օրվա 59 718-ի դիմաց՝ մինչեւ 19 594 562:

Մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացրել են 3 719 քվիդով հիվանդ՝ նախորդ օրվա 4 321-ի դիմաց (նվազումը՝ 13,9 տոկոս): Հոսպիտալացումների թիվն ավելացել է 30 տարածաշրջաններում եւ նվազել՝ 52-ում, եւս 3-ում իրավիճակը մնացել է անփոփոխ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular