Կաթողիկոսն ու Հայաստանի, Արցախի պաշտոնաթող նախագահները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Կաթողիկոսն ու Հայաստանի, Արցախի պաշտոնաթող նախագահները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը](/timthumb.php?src=disc/22-09-22/e1c2e15e4796dfa1a58ad97591bcf4b9.jpg&w=780)
Սեպտեմբերի 22-ին հրավերով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։