Այսօր հանդիպում ունեցա Վիտալի Բալասանյանի հետ, արձանագրեցինք, որ մենք մեծ դեր կարող ենք ունենալ մեր անվտանգության ապահովման հարցում․ Ռուբեն Վարդանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Այսօր հանդիպում ունեցա Վիտալի Բալասանյանի հետ, արձանագրեցինք, որ մենք մեծ դեր կարող ենք ունենալ մեր անվտանգության ապահովման հարցում․ Ռուբեն Վարդանյան](/timthumb.php?src=disc/22-09-22/f7ed70ea372814db467c8af0ccfa6ce4.jpg&w=780)
Այսօր հանդիպում ունեցա Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: Այս մասին գրառում է արել գործարար Ռուբեն Վարդանյանը։
«Հիմնական քննարկումը աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նոր մարտահրավերների պայմաններում Արցախի անվտանգության ապահովման հարցերի շուրջ էր:
Արձանագրեցինք, որ չնայած աշխարհաքաղաքական զարգացումներին ու ցնցումներին՝ մենք ինքներս, համախմբվելու ու ջանքերը միավորելու պարագայում, մեծ դեր կարող ենք ունենալ մեր իսկ անվտանգության ապահովման հարցում»,–գրել է Ռուբեն Վարդանյանը։