Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զոհվածների հարազատների նկատմամբ բռնությունը հատում է բարոյականության բոլոր շեմերը. 35 ՀԿ պահանջում է ոստիկանապետի պաշտոնանկությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ երեկ Եռաբլուրում ոստիկանության գործողությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առավոտյան, Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանության ծառայողները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին  զոհված զինծառայողների՝ ի սկզբանե խաղաղ և օրինական պահվածք ցուցաբերող հարազատներին:

Ոստիկանության ծառայողները՝ անհամաչափ ուժի գործադրման և կազմակերպված ապօրինության արդյունքում բերման են ենթարկել 37 քաղաքացու, որոնց մեծ մասը զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ են: Առկա են նաև արժանահավատ տեղեկություններ գործողության ընթացքում՝ զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսին մարմնական վնասվածքներ հասցնելու մասին: Գործողության արդյունքում խախտվել են քաղաքացիների՝ Հայաստանի Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և Հայաստանի օրենսդրությամբ երաշխավորված մի շարք իրավունքներ:

Դատելով այն հանգամանքից, որ զոհված զինծառայողների հարազատները բերման ենթարկվելուց հետո բաժիններում ևս ենթարկվել են ապօրինի հետապնդման (նրանց նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություններ են կազմվել), իսկ բերման ենթարկելու գործողությանը մասնակցել են ոստիկանության ու ոստիկանության զորքերի տարբեր ստորաբաժանումների մեծ թվով ծառայողներ, կարելի է վստահաբար պնդել, որ գործողությունը կատարվել է առնվազն ոստիկանության ղեկավար անձնակազմի հրամանով:

Ոստիկանության ու ոստիկանության զորքերի այդ ստորաբաժանումների միասնական վերադասը (պետը) ոստիկանապետ Վահե Ղազարյանն է, որն անմիջականորեն ենթակա է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս հայտարարում ենք, որ անընդունելի է Հայաստանի ոստիկանության ղեկավարության կողմից քաղաքացիների նկատմամբ ապօրինի ուժային գործողություն կատարելու հրամանների արձակումը և կատարումը: Իսկ պետության պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն կատարելու և ազատությունից ապօրինի զրկելու հրամանների արձակումը նաև հատում է բարոյականության բոլոր շեմերը:

Հարկ է նկատել, որ զոհված զինծառայողների հարազատների և ծնողների նկատմամբ կազմակերպված բռնությունը նաև խիստ բացասաբար է անդրադառնում այս օրերին Հայաստանի սահմանները ադրբեջանական ագրեսիայից պաշտպանող զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա:

Ոստիկանության՝ նման ոճով ղեկավարումը ոչ միայն չի բխում 2018 թվականի հեղափոխության և, առհասարակ, ժողովրդավարության արժեքներից, այլև համալրում է այդ արժեքներին հակասող ու նախկինում արձանագրված մի շարք պրոցեսների ցանկը (ինչպիսին է բարեփոխումների խոչընդոտումը, ներսում կոռուպցիայի դեմ պայքարի պակասը և հանցավորության դեմ արդյունավետ պայքարի անկարողությունը):

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները համարում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է պաշտոնից ազատի (համապատասխան միջնորդություն ներկայացնելով ՀՀ նախագահին) ոստիկանության պետ Վահե Ղազարյանին:

Հակառակ պարագայում, զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ ապօրինի բռնությունների և վկայակոչված այլ խնդիրների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա:

Միևնույն ժամանակ, անդընունելի ենք համարում տեղի ունեցածի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից արձագանքի և գնահատականի բացակայությունը, առավել ևս՝ իշխանական խմբակցության որոշ ներկայացուցիչների կողմից ոստիկանության այս հանցավոր պահվածքն արդարացնելու փորձերը։

Հավելենք, որ համարում ենք, որ ոստիկանական կազմակերպված այս հանցագործության հրաման արձակողներին քրեական հետապնդման ենթարկելը լուրջ ցուցիչ է լինելու՝ Հայաստանում դատաիրավական համակարգի անկախության վերաբերյալ»:

1.       «Իրազեկ քաղաքացիների միավորում»

2.       «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»

3.       Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

4.       «Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ

5.       «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն

6.       Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

7.       «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

8.       «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

9.       «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

10.   «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

11.   «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն

12.   «Կանանց իրավունքների տուն» ՀԿ

13.   «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

14.   «Խաղաղության երկխոսություն» ՀԿ

15.   «Փինք» իրավապաշտպան ՀԿ

16.   «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ

17.   «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ

18.   «Իրավունքի ուժ» ՀԿ

19.   «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ

20.   «Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ

21.   «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»

22.   Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

23.   «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ

24.   Հանրային լրագրության ակումբ

25.   Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

26.   «Տաթևիկ» ՀԿ

27.   «Մարդու իրավունքների տուն Երևան» ՀԿ

28.   Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

29.   «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ

30.   Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ

31.   «Լրագրողներ Հանուն մարդու Իրավունքների

32.   Երիտասարդական ակումբների դաշնություն

33.   «Ընտանիք և համայնք» ՀԿ

34.   «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ

35.   «Առաքելություն Հայաստան» ՀԿ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Պեսկովը ասել է, ում օգտին է քվեարկելու 2024 թվականի նախագահական ընտրություններում (տեսանյութ) Փախստականների համաշխարհային ֆորումին ընդառաջ ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել քննարկում Թալինի ղեկավարը մոտ 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ Վլադիմիր Պուտինը կառաջադրվի՞ նախագահական ընտրություններին Կգործեն օզոնային շերտի պահպանության նոր կարգավորումներ Առաստաղից անցք բացելով՝ մտել էր համաքաղաքացու առանձնատուն և գողություն արել Քանի օր կտևեն ՌԴ նախագահական ընտրությունները Վահան Քերոբյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից արված համատեղ հայտարարությունը. ԵԽ գլխավոր քարտուղար Որ դեպքում Հայաստանն Ադրբեջանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիր․ Խանդանյան Նորից հավի ու ձվի պատմությունն է, խնդիրները նրանից են գալիս, որ ՀՀ-ում օրենքներ կան՝ չեն աշխատում Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած անձի նկատմամբԱդրբեջանի շահերից է բխում, որ Արցախ վերադառնան հայերը. Արշակ Կարապետյան19-ամյա աղջիկը հեռախոս է գողացել 42-ամյա կնոջից․ մանրամասներ Անձրև, մառախուղ․ եղանակի առաջիկա կանխատեսումը ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է Բաքվի և Երևանի համաձայնությունըԾանոթ ու միաժամանակ անհայտ … քողԵՄ պաշտոնյան ողջունել է Երևանի և Բաքվի միջև կալանավորվածների փոխանակման պայմանավորվածությունը Եվրախորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր «Ինչո՞ւ Թուրքիան չի շտապում բացել Հայաստանի հետ սահմանը»«Պուտինի շախ և մատը. Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից»Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթող Ավարտվել է Արագյուղ ու Քարաշամբ բնակավայրերն իրար կապող ճանապարհի հիմնանորոգումը Օրերի ու ժամերի հարց է գերիների վերադարձը․ Խանդանյան Գյումրիում Infinity-ն վրաերթի է ենթարկել 13-ամյա դպրոցականին․ մանրամասներ Երբ գերիները Բաքվից կվերադառնան Հայաստան Քուչակ-Շենավան ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան (լուսանկարներ) Ովքե՞ր կարող են զենք կրել․ նոր օրինագիծ՝ ՔՊ-ից ՄԻԵԴ-ի քաղաքական որոշումը. վարչախմբին երես են տալիսԵրևանի քաղաքապետարանի 1-05 հեռախոսահամարն այս օրերին աշխատում է գերծանրաբեռնված Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին Opel է այրվել․ վիրավորներ կան Փաստացի Հայաստանում ձևավորվում է դիկտատուրա. Արշակ ԿարապետյանՀայաստանն ու Ադրբեջանն առաջնորդվել են մարդասիրական արժեքներով․ Նիկոլ Փաշինյան Ջուր չի լինելու․ ջուր հավաքեք ՔՊ-ն անցնում է մյուս համայնքների զավթմանը Ադրբեջանը 32 գերի է ազատում՝ 2-ի դիմաց. ի՞նչ է կատարվում Հարավային Կովկասում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում Գեղամա գեղեցկուհին արևածագին․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը մահացել է․ մանրամասներ Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՄԹ վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին․ ի՞նչ են քննարկելԵրբվանի՞ց է ցմահ ազատազրկված ադրբեջանցու արտահանձնումը մարդասիրություն ու բարի կամքի ժեստ համարվում Սիսիան-Գորայք ավտոճանապարհին բեռնատարը սահել է դեպի ձորը (մոտ 25մ) և կողաշրջվել․ կա տուժած ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (08 դեկտեմբեր)Հայաստանն ու Ադրբեջանը աշխատում են խաղաղության համաձայնագրի ավարտի կարգավորման ուղղությամբ․ Պետդեպ «Պատմական հնարավորություն կա»․ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել այսօր ՀՀ իշխանությունների եւս մեկ ապօրինություն Եվրոպան ներեց․ «Հրապարակ» ՔՊ-ն կոռուպցիայի դեմ է «պայքարում»․ «Հրապարակ»
Ամենադիտված