ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 22)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Փղերի պաշտպանության համաշխարհային օր, Խրոնիկական միելոիդային լեյկոզով հիվանդների համաշխարհային օր, Առանց ավտոմեքենաների համաշխարհային օր, Բուլղարիա՝ Անկախության օր, Էստոնիա, Լատվիա, Լիտվա՝ Բալթյան միասնության օր, Մալի՝ Անկախության օր, Նորվեգիա՝ Մերթա արքայադստեր օր, Ուկրաինա՝ Պարտիզանական փառքի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

մ.թ.ա. 68– տեղի է ունեցել Արածանիի ճակատամարտը:
1795 –վախճանվել է բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովան։
1960– վախճանվել է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ Արմեն Գուլակյանը:
1964– ծնվել է գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը:
1964– վախճանվել է հայաստանցի քուրդ բանաստեղծ, արձակագիր Ամինե Ավդալը:
1987-ծնվել է փոփ երգիչ, հեռուստադերասան Միհրան Ծառուկյանը։
1996- Լևոն Տեր-Պետրոսյանը, նախագահական ընտրություններում ստանալով  51,75 տոկոս ձայներ, վերընտրվել է Հայաստանի նախագահի պաշտոնում։ Միջազգային դիտորդները ընտրությունների ընթացքում արձանագրել են բազմաթիվ խախտումներ։
2001- սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան:
2002- սփյուռքահայ կինոռեժիսոր, «Արարատ» ֆիլմի հեղինակ Ատոմ Էգոյանը ազգային մշակույթի և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է «Մովսես Խորենացու» մեդալով: 
2021- վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական բլյուզ և ռոք երգիչ, կոմպոզիտոր Նիկոլայ Արությունովը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1236 —տեղի է ունեցել Սաուլի ճակատամարտը, որտեղ Ժեմայտների և Զամգալների բանակը ջախջախիչ պարտության է մատնել Սրակիրների օրդենի բանակին։
1307 —Ֆրանսիայի թագավորական խորհուրդը որոշում է ընդունել ձերբակալել բոլոր այն տամպելյերներին, որոնք գտնվում են երկրի տարածքում։
1499 —ընդունվել է Բազելյան պայմանագիրը, ըստ որի՝ Շվեյցարական կոնֆեդերացիան անկախացել է Սուրբ Հռոմեական կայսրությունից։
1520 –վախճանվել է օսմանյան սուլթան Սելիմ 1-ինը։
1539 —վախճանվել է գուրու, սինկխիզմի հիմնադիր Նանակը։
1554 —վախճանվել է իսպանացի կոնկիստադոր, Մեծ կանյոնի հայտնագործող Ֆրանցիսկո Վասկես Դե Կորոնադոն։
1694 –ծնվել է անգլիացի պետական գործիչ, դիվանագետ և գրող Ֆիլիպ Դորմեր Սթենհոփ Չեսթերֆիլդը։
1692 —Սալեմում կախել են հայտնաբերված վերջին ութ «վհուկներ»-ին։
1764 —Ռուսական կայսրությունում կիրառության մեջ են մտել վերստային սյուները։                                                                                                                              1780 —տեղի է ունեցել լինչի դատաստանի ենթարկելու առաջին նկարագրված դեպքը։
1789 —տեղի է ունեցել Ռիմնիկեի ճակատամարտը, որի ժամանակ գեներալ Սուվորովի և թագաժառանգ Կոբուրգսկու ղեկավարած ռուս-ավստրիական բանակը ջախջախել է թուրքական բանակին։
1791– ծնվել է անգլիացի նշանավոր ֆիզիկոս և քիմիկոս Մայքլ Ֆարադեյը:
1792 —հռչակվել է Ֆրանսիական հանրապետությունը և այդ օրը դարձել է ֆրանսիական հանրապետության օրացույցի առաջին օրը։
1828 —վախճանվել է զուլուսների առաջնորդ Չական, որին անվանել են Սև Նապալեոն։
1862 —ԱՄՆ-ի նախագահ Աբրահամ Լինկոլնը հայտարարել է նեգր-ստրուկների ազատագրման մասին։
1869 —աշխարհում առաջին անգամ Ավստրիայում հրատարակվել են փոստային բացիկներ։ 
1869- կայացել է Ռիխարդ Վագների «Հռենոսի ոսկին» օպերայի առաջին ներկայացումը։
1877 —Կանադայի կառավարությունը համագործակցության պայմանագիր է կնքել Ալբերտա պրովինցիայի հնդկացիների հետ։
1886 —ծնվել է ֆրանսիացի գեղանկարիչ Ռոժե Բիսերը։
1908– Բուլղարիան անկախացել է Օսմանյան կայսրությունից:
1921 - Ազգերի լիգա են ընդունվել Էստոնիան, Լատվիան և Լիթվանիան։
1939– Բելառուսի Բրեստ քաղաքում տեղի է ունեցել խորհրդային և գերմանական զորքերի համատեղ ռազմական շքերթ:
1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կարմիր բանակը նացիստներից ազատագրել է Տալլինը։
1945 – ԱՄՆ-ի նախագահ Հարրի Թրումենն ընդունել է պատերազմական հարցերով քարտուղար Սթիմսոնի «Երկրորդ համաշխարհային պատերազմ» բնութագրումը։
1958– ծնվել է իտալացի աշխարհահռչակ երգիչ, տենոր Անդրեա Բոչելլին:
1960 - Մալին անկախացել է Ֆրանսիայից։
1980-սկսվել է իրանա-իրաքյան պատերազմը։
1991- Կոսովոն հայտարարել է իր անկախության մասին։
1993-վրաց-աբխազական պատերազմի ընթացքում Սուխումիի համար մղվող ճակատամարտում խփվել է մարդատար Ту-154 ինքնաթիռը, զոհվել է 108 մարդ։
2000– առաջին անգամ աշխարհի մի շարք երկրներում անց է կացվել «Առանց ավտոմեքենաների օր»:
2000 - Բիլ Գեյթսի գլխավորած «Մայքրոսոֆթ» ընկերությունը մեկ օրում կորցրել է 22 միլիարդ դոլլար։
2007 —վախճանվել է ֆրանսիացի կատակերգակ դերասան Մարսել Մարսոն։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular