ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թույլ չեն տալիս դիահերձարան մտնել. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանն օրեր առաջ հայտարարեց, թե պատրաստ է հայկական կողմին փոխանցել 95 հայ զինծառայողի մարմին։ Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը սանձազերծված պատերազմի ժամանակ նահատակված հայ զինծառայողներից 51-ի մարմինը թշնամին արդեն փոխանցել է հայկական կողմին՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի տարածքում՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 17.00-18.00-ի սահմաններում։

Մենք կապվեցինք Մարտունու դիահերձարանի աշխատակիցների հետ, մեզ հետ զրույցում աշխատակիցն ասաց. «Մենք մեզ մոտ գտնվող մարմինները լուսանկարել ենք ու ուղարկել Ուլնեցու վրա գտնվող կենտրոն՝ ծնողները կարող են այնտեղից ճշտել, թե որ դիահերձարաններ են տեղափոխվել դիերը»։ Նաեւ հավելեց, որ անճանաչելի դիակները կուղարկվեն ԴՆԹ հետազոտության։

Անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը, ով խնդրեց անունը չհանրայնացնել, ասաց, որ ծնողները փորձել են մուտք գործել Մարտունու դիահերձարան, որտեղ ենթադրաբար կգտնեն իրենց զավակների մարմինները, սակայն համայնքի ՔՊ-ական ներկայացուցիչները, որ հսկում են դիահերձարանի մուտքը, ոչ ոքի թույլ չեն տվել մտնել ներս։

Մեր տեղեկություններով, որդեկորույս ծնողներին թույլ չեն տալիս մտնել դիահերձարան՝ նոր հուզումներից խուսափելու համար։ Մեկ այլ աղբյուր հաստատեց, որ դիահերձարանի մուտքը խստորեն հսկվում է, եւ ոչ ոք չի կարողանում մտնել դիահերձարան։

«Փակել են մուտքը՝ չեն թողնում, որ նույնիսկ մոտենանք»,- ասաց մեկ այլ անհետ կորածի ազգականը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular