Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարությունյանին նեղն են գցել. ինչո՞ւ են անընդհատ փոխվում նրա հայտարարությունների «մեսիջները»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում «թուղթ ստորագրելու» մասին Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո մեր բազմահազար քաղաքացիներ շտապեցին Բաղրամյան պողոտա։ Ու մինչ այդ հսկայական բազմությունից սարսափահար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան լայվի միջոցով փորձում էր «հերքել» կամ «թարգմանել» իր իսկ ասածը, ճիշտ նույն րոպեներին հայտարարությամբ հանդես եկավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և բավական կոշտ գնահատականներ հնչեցրեց: «Մենք բազմիցս հայտարարել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»: Սա ուշագրավ է այն իմաստով, որ Արցախի նախագահը չէր կարող հենց այնպես, ասենք՝ որևէ բլոգերի խոսքերի հիման վրա նման հայտարարություն անել:

Ի դեպ, րոպեների տարբերությամբ նման մի գրառում-հայտարարություն էլ Արցախի ԱԳ նախարարն էր արել: Սակայն այս հայտարարությունից ուղիղ երկու ժամ անց Հարությունյանը հանդես եկավ ևս մի հայտարարությամբ, որն իր բովանդակությամբ ակնհայտորեն տարբերվում էր նախորդից։ «ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նրանց կողմից ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի ժողովրդի շահերն ու կարծիքը»,- այս անգամ նշել էր Հարությունյանը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Հարությունյանի առաջին հայտարարությունից հետո նրան է զանգահարել Նիկոլ Փաշինյանը և բավական կոշտ տոնով նշել, որ անընդունելի է նման վարքագծի դրսևորումը, ինչպես և պահանջել է՝ նոր հայտարարություն անել։ Ինչպես երևում է, դա ազդել է, ինչի մասին են վկայում թե՛ երկրորդ հայտարարությունը, թե՛, առավել ևս, Արցախի նախագահի վերջին տեսաուղերձն իր մեսիջներով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ Ալիև
Ամենադիտված