Քամու հետևանքով Չարենցավանում, Երևանում վնասվել են շինությունների տանիքներ, կոտրվել են ծառեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Քամու հետևանքով Չարենցավանում, Երևանում վնասվել են շինությունների տանիքներ, կոտրվել են ծառեր](/timthumb.php?src=disc/21-09-22/0589e31d0a6aee68c41c93c36de37dbc.jpg&w=780)
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16։00-ից սկսած, Ճգնաժամային կառավարման ազգային և Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Արաբկիր, Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում և Չարենցավան քաղաքում վնասվել են շինությունների տանիքներ և կոտրվել են ծառեր:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ:
Փրկարարներն իրականացրել են տանիքների վնասված կառուցատարրերի ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման աշխատանքներ։
![](https://lurer.com/disc/21-09-22/3c7f0c401ac0952c61cb0122307b2864.jpg)