1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանից զանգվածային փախուստ է սպասվում. ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաք է հայտարարել՝ բացատրելով դա երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, «ազատագրված տարածքների ժողովրդի» անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Ըստ ՌԴ նախագահի՝ զորակոչվելու են մոտ 300 հազար քաղաքացիներ, առաջին հերթին «նրանք, ովքեր ծառայել են զինված ուժերում, ունեն որոշակի ռազմական մասնագիտություններ և համապատասխան փորձ»։

ՌԴ նախագահի այս հայտարարությունից հետո միայն Մոսկվա-Երևան չվերթների տոմսերի գինը հասավ մոտ 1 միլիոն դրամի։ Պատճառը, թերևս, պարզ է. սպասվում է լուրջ փախուստ Ռուսաստանից, և զորակոչից խուսափելու են ոչ միայն ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ, այլև ռուսներ և այլ ազգերի ներկայացուցիչներ։

Գաղտնիք չէ, որ ժամանակին ՌԴ տեղափոխված հայերի մեծ մասը հայրենիքից հեռացել է՝ բանակում չծառայելու համար, ուստի խիստ զարմանալի կլինի, եթե ցանկություն ունենան ծառայել առանց այն էլ Ուկրաինայում ծանր վիճակում գտնվող ռուսական բանակում, մասնակցել պատերազմական գործողություններին և վտանգել իրենց կյանքը։

Տարբեր հաշվարկներով, առաջիկայում ՌԴ-ից Հայաստան է փախչելու մոտ 100 հազար հայ՝ գումարած ռուսներն ու այլազգիները։ Այս ներհոսքը լուրջ սոցիալական և հասարակական խնդիրներ և լարվածություն կարող է առաջացնել։

Իհարկե, ժամանողները կգնան որոշակի գումարով, ինչը Հայաստանում կհանգեցնի դոլարի ներհոսքի, որպես արդյունք դոլարի փոխարժեքի նվազման։ Իսկ այդ հանգամանքը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսական համակարգի վրա։ Իսկ որոշ ժամանակ անց եկողները նաև սոցիալական խնդիրների են բախվելու, չի բացառվում նաև քրեածին իրավիճակի սրումը։

Ուստի ՀՀ իշխանությունները պարտավոր են պատշաճ պատրաստվել նոր ներհոսքին։ 

Նարեկ Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular