Թոմաս Տուխելը պատրաստ է գլխավորել «Բավարիան»
ՍՊՈՐՏ![Թոմաս Տուխելը պատրաստ է գլխավորել «Բավարիան»](/timthumb.php?src=disc/21-09-22/0c3053472d6e980acc36b214fe051a28.jpg&w=780)
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնից այս ամիս հեռացված Թոմաս Տուխելը պատրաստ է գլխավորել Գերմանիայի չեմպիոն «Բավարիան», հաղորդում է գերմանական Bild-ը։ Գերմանացի մասնագետը չի ցանկանում երկար դադար ունենալ մարզչական կարիերայում եւ համաձայն կլինի նաեւ ոչ բարձր աշխատավարձի։
Մյունխենյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի արդյունքներից՝ Բունդեսլիգայում արդեն չորս անընդմեջ հանդիպում առանց հաղթանակի։ «Բավարիան» 7 խաղում վաստակել է 12 միավոր եւ 5-րդն է։
Թոմաս Տուխելի թեկնածությունը դիտարկում է նաեւ Թուրինի «Յուվենտուսը», որը դժգոհ է իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի աշխատանքից։
Տուխելը «Չելսին» գլխավորել էր 2021թ․ հունվարին։ Մարզչական կարիերայի ընթացքում 49-ամյա մասնագետը գլխավորել է նաեւ գերմանական «Աուգսբուրգի» երկրորդ թիմը, «Մայնցը», Դորտմունդի «Բորուսիան» եւ ֆրանսիական ՊՍԺ-ն։