ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսներն անհանգիստ են. ո՞վ է դեսպան գնում Մոսկվա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանան, կնոջ մահվան պատճառով վաղաժամ լքել է իր առաքելությունը և վերադարձել Նահանգներ։ Իսկ առաջիկայում այդ երկրում դեսպան է նշանակվելու ոչ այլ ոք, քան Հայաստանում ԱՄՆ գործող դեսպան Լին Թրեյսին։ Ընդ որում, ռուսական աղբյուրները բավականին կասկածամտությամբ են վերաբերվում Լին Թրեյսիին, նշելով, որ նա ոչ թե սովորական դիվանագետ է, այլ բավականին լուրջ ճանապարհ անցած։

Պակիստանյան Փեշավարումի զինյալները Թրեյսիի մեքենան գնդակահարել են, սակայն նրա վարորդին և թիկնապահին հաջողվել է կենդանի մնալ։ Բացի Ռուսաստանից, Պակիստանից և Հայաստանից, ուր նրան ուղարկել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Թրեյսին աշխատել է Աֆղանստանում, Վրաստանում, իսկ հիմնական ուղղությունը՝ Կենտրոնական Ասիան է։

Ռուսերենին բավականին լավ տիրապետող ամերիկացի դիվանագետը, ըստ ռուսական աղբյուրների պրոֆեսիոնալ է, բավականին պինդ նյարդերով և երկար ժամանակ աշխատել է Ռուսաստանի դեմ, մերձավոր սահմաններում, իսկ այժմ էլ տեղափոխվում է Մոսկվա, որտեղ իրականացնելու է իր նոր հանձնարարությունները։

Չի բացառվում, որ Մոսկվայում նա հատուկ առաքելություն ունի բացի ԱԳՆ տարատեսակ նոտաներ փոխանցելուց կամ ստանալուց։ Այս իրավիճակում բավական ուշագրավ է այն հանգամանքը, որ վերջին 3 տարիներին Լին Թրեյսին աշխատել է Հայաստանում, որի նկատմամբ Միացյալ Նահանգները առանձնակի վերաբերմունք ունեն հատկապես Նենսի Փելոսի այցից հետո, ակնհայտ է, որ Ռուսաստանի մերձավոր դաշնակից Հայաստանը դիտարկում են որպես Ռուսաստանից պոկելու և հակառուսական նոր ալիք բարձրացնելու համար։

Իսկ եթե Միացյալ Նահանգներին հաջողվի Հայաստանը պոկել Ռուսաստանից, ապա Լին Թրեյսիի այս մի «առաքելությունն էլ» կարելի է հաջողված համարել։ Միգուցե հիմա Հայաստանի քաղաքական ուժերը հասկանան, թե ում էր ուղարկել այստեղ Միացյալ Նահանգները, ինչ առաքելությամբ և փորձել այլևս պատրաստված կերպով աշխատել նոր դեսպանի հետ։ 

Դավիթ Մեսրոպյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular