Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ուրվական փառատոնը հետաձգվում է․ այն տեղի կունենա 2023-ին

ՄՇԱԿՈՒՅԹ

Ուրվական փառատոնը հետաձգում է անցկացման ժամկետները։ Փառատոնն այս տարվա սեպտեմբերի փոխարեն կանցկացվի 2023 թվականին։ Հետաձգման մասին հայտարարություն են տարածել փառատոնի կազմակերպիչները։

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․

«Ուրվականը հետաձգվում է 2023թ.։

Ծանր սրտով մենք դադարեցրել ենք այս տարվա փառատոնի հետագա բոլոր աշխատանքները և Ուրվականը տեղափոխել ենք 2023 թվական: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հակամարտության սրումը մեզ համար շոկային էր, և չնայած այն հանգամանքին, որ կողմերը եկել են զինադադարի համաձայնության, դժվար է կանխատեսել, թե ինչպես իրավիճակը կզարգանա առաջիկա օրերին։

Նման որոշում դժվար էր կայացնել, քանի որ մենք առաջին անգամ չենք հետաձգում մեր աշխատանքները։  2020 թվականին COVID-ի համաճարակն ամբողջ աշխարհում կասեցրեց իրադարձությունները, այնուհետև Արցախում և Ուկրաինայում մոլեգնող պատերազմները որոշ ժամանակ թույլ չտվեցին մեզ նույնիսկ մտածել նոր փառատոնի անցկացման մասին։ Այս տարի մենք փորձեցինք վերագործարկել «Ուրվականը»՝ հաշվի առնելով նոր իրողությունները, որոնց առջև կանգնած են մեր տարածաշրջանը և աշխարհը: Մինչ մենք կազմակերպում էինք փառատոնը, փառատոնային որոշ թեմաներ էլ ավելի իրական դարձան, և այժմ նորից ականատես ենք դառնում ավտորիտար առաջնորդների ագրեսիվ գործողությունների։

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Գորիսը, Սոթքը, Ջերմուկը և սահմանամերձ հայկական տարածքներ։ Այս պահի դրությամբ արդեն կա ավելի քան 100 զոհ Հայաստանի զինվորականների, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձանց շրջանում։ Երկու երկրների սահմանի մոտ հարձակումները սարսափելի իրականություն են, որոնք եղել են 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժելու հետևանք: Այդ ժամանակվանից ի վեր Արցախի բնակավայրերը գնդակոծվում են ամեն ամիս, սակայն այս ամենը գրեթե չի լուսաբանվում միջազգային նորություններով: Հիմա տարբերությունն այն է, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում գտնվող քաղաքների վրա։

Անկախ հրադադարի գործող համաձայնագրից, իրավիճակի անորոշությունը չափազանց ուժեղ է, և մեր առաջնահերթությունը մեր հյուրերի և արվեստագետների անվտանգությունն է։ Փառատոնի անցկացմանը մնացել է ընդամենը մեկ շաբաթ, այնպես որ, եթե նույնիսկ ամեն ինչ հանգիստ լինի, երկրում տրամադրությունները ներկայումս հեռու են մշակութային օրակարգից։

Երեկ մենք հանդիպում ունեցանք Տավուշի քաղաքապետարանի հետ․ այս տարի հենց այս մարզում էր իրականացվելու փառատոնը։ Լինելով ադրբեջանական սահմանին մոտ՝ նրանք մտահոգված են ռիսկերով և մեզ խորհուրդ չեն տալիս այս պահին շարունակել փառատոնի պլանավորումը։

Մեզ համար դա հեշտ որոշում չէ, բայց հուսով ենք, որ մեր ընկերներն ու հանդիսատեսը կշարունակեն աջակցել մեզ: Մենք կանգնած ենք Հայաստանի կողքին և հույս ունենք, որ վերջապես կգա Ուրվականի ժամանակը։

Խնդրում ենք այցելել մեր սոցցանցերի էջեր՝ այս հակամարտության պատմության մասին որոշ տեղեկություններ գտնելու համար, ինչպես նաև տեսնելու Հարավարևելյան Հայաստանի սահմանին տուժածներին և հազարավոր փախստականներին օգնելու ուղիների ցանկը:

Ձեր տոմսերի գումարը վերադարձնելու համար խնդրում ենք ուղղակիորեն կապվել այն կառույցի հետ, որտեղից գնել եք տոմսը։ Դուք կարող եք պահել այն ապագա փառատոնի համար կամ նվիրաբերել տոմսի գումարը։ Մենք շուտով կներկայացնենք, թե աջակցության ինչ տարբերակներ ենք առաջարկում։

Մենք անհամբեր սպասում ենք շատ շուտով վերամիավորվել այլ հանգամանքներում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Մենք ազգամիջյան ատելություն սերմանելու ցանկացած փորձ որպես ագրեսիա կդիտարկենք. ՊուտինՋալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է․ այն քննվելու է Սյունիքի մարզումՏնտեսվարողների կողմից ավտոմեքենաների օտարման գործարքները մինչև նոյեմբերի 30-ը փաստաթղթավորելու դեպքում զերծ կմնանք խիստ վարչարարությունից․ ՊԵԿՔաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են. Գոհար ՄելոյանԼավրովի ներկայության պատճառով Բալթյան երկրների ԱԳ նախարարները բոյկոտել են ԵԱՀԿ հանդիպումըՔոլեջում դանակահարություն է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ․ իրավապահները նրան չեն կարողանում հայտնաբերել («Հրապարակ»)Աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար Արցախի հարցը փակված չէ ու չի կարող լինել, քանի չեն դեօկուպացվել Հայաստանի ու Արցախի սուվերեն տարածքներըԽաղաղության պայմանագիրը գալիք 15 օրում կկնքվի, եթե Ադրբեջանը ցանկանա. ԱԺ նախագահ Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտակցում, թե դրա տակ ինչ սպառնալիքներ են թաքնվածՎրաստանը հայտարարել Է Բաքվի և Երևանի միջև խաղաղության ցանկացած կառուցողական ուղու աջակցության մասին Իրանը գնում է ռուսական կործանիչներ, ուղղաթիռներ և ինքնաթիռներ Փաշինյանն ընդունել է Հունաստանի հեռացող դեսպանին Շուշիում ևս մեկ հայկական գերեզմանոց է ավերվել Բախվել են Chevrolet-ն ու Mercedes-ը. վարորդները եղել են ոչ սթափ Հայաստանն ու Ղազախստանը զենք են մատակարարում Ուկրաինային. ֆեյք, թե՞ իրականությունApple-ը հայտարարել է Հայաստանում Pegasus-ով վարակների աճի մասին»Մինչ Մինսկում հիշում էին Հայաստանի «պայծառ կերպարը», Փաշինյանը Երևանում նստել էր առանց էլեկտրականությանԱրմեն Գրիգորյանը հանդիպել է եվրոպական պատվիրակության անդամների հետ «Հայաստանում ոստիկանները զենքի սպառնալիքով բերման են ենթարկել Ուելսի ֆուտբոլի հավաքականի երկրպագուին»Փաշինյանը հանդիպել է Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի հետ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեք բժիշկ և երկու բուժքույր աշխատանք են գտել Գեղարքունիքում Սալոնիկում տեղի է ունեցել Սուրբ Աստվածածին եկեղեցու բացման 120-ամյակին նվիրված միջոցառում Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ Կիպրոսը դրական է արձագանքել ընդունելու ԼՂ-ից բռնի տեղահանված 30 երեխաների համար 12 օր ժամանց կազմակերպելու առաջարկինՄոսկվայում ՀՀ դեսպանատանը կից մշակույթի կենտրոնում կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ Վերին Լարսի անցակետում կուտակվել է 2645 բեռնատար «Համահայկական ճակատ» շարժման անդամները որոշակի ինտրիգ են պահպանումՀայաստանը փոխարինել է Իսպանիային՝ որպես Ռուսաստան վիսկի արտահանող խոշորագույն երկիր Եկամտահարկի վերադարձման ինստիտուտի վերացմամբ քաղաքական իշխանությունը որոշեց «պատժել» երևանցիներին․ ԱնանյանԱրցախը Ադրբեջանի մաս ՀՀ-ն ճանաչել է 1991 թվականին. ՀՀ նախագահ Երևանում բախվել են Nissan-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ պատվիրակությանը Ալեն Սիմոնյանն ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին․ ի՞նչ են քննարկել Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան Քամու ուժգնացում, առանց տեղումների եղանակ․ առաջիկա կանխատեսումը (լուսանկար) Խոշոր վթար՝ Երևանում. սգո սրահի դիմաց բախվել են ավտոբուսը, 2 Opel, Mitsubishi բեռնատարն ու բեռնատար մանիպուլյատորըՎարշավայի թագավորական ամրոց-թանգարանում հայկական գորգագործության դասընթացներ կանցկացվեն ԱՄՆ-ն օգտագործում է ցանկացած գործիք՝ ՀՀ-ով «ոչ խաղաղ» ճանապարհով առևտրային երթուղու բացումը թույլ չտալու համար. պետքարտուղարի օգնականՍևիկյանը մեկնաբանել է Փարիզից հեռանալու մասին լուրերը Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան գիմնազիայի սաները այցելել են Մոսկվայի «Սլովո» գրչության կենտրոն Կարմիր Խաչի աշխատակիցներն այցելել են Բաքվում կալանավորված արցախցի նախկին պաշտոնյաներին Գազն ու ջուրը կթանկանա՞ն Գումարտակի փոխհրամանատարը լքել է մարտադաշտը, այլ հրամանատարներ հրաժարվել են կատարել առանձին պարտականություններ․ ՔԿ Այո՛, խնդիրներ կան․ Սանոսյանը՝ Լարսում հայկական մեքենաների կիլոմետրանոց հերթերի մասին Որդու զոհվելուց հետո կայացված ծանր որոշում. Ստեփանակերտի միակ երաժշտական դպրոցը պետք է ապրի Հայաստանում Սառույցի խիտ շերտը ծածկել է Սոչիի ճանապարհները. քաղաքում կարկուտ է տեղացելՄենաշնորհներ էլ չկան․ «փա՛ռք ԱՄՆ-ին»․ Վահագն Խաչատուրյանի ելույթը «Երևան սիթի»-ի աշխատակիցը մտել է ԴԱՀԿ, բենզինը լցրել իր վրա և հայտնել, որ եթե հարցին լուծում չտան, ինքն իրեն կհրկիզի Քննիչ հանձնաժողովի «քեֆը տեղն է». ի՞նչ է պատմելու Սամվել Բաբայանը ԴԱՀԿ-ի մոտ ինքնահրկիզման փորձ կատարած անձի մասին որ մանրամասներ են հայտնի դարձել
Ամենադիտված