ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը սկսում է նյարդայնանալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ և թշնամական պետությունների լպիրշ վերաբերմունքը վաղ թե ուշ հանգեցնելու են իրանական կողմի զայրույթին։

Հայաստանում Իրանի դեսպանատունն է մեկնաբանություն տարածել՝ նշել, որ Իրանը դեմ է հարևան երկրների տարածքային ամբողջականության և սահմանների խախտմանը և հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի երկու հարևան ժողովուրդներին կապող պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին։

44-օրյա պատերազմից հետո իրանական կողմը բազմիցս շեշտել է, որ դեմ է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ որևէ ոտնձգության և դա համարում է իր համար կարմիր գիծ, սակայն, թերևս, առաջին անգամ է, որ խոսվում է ոչ թե պարզապես դիմադրության, այլ հատուկ դիմադրության մասին։

Երեկ նաև «Շանհայի համագործակցության կազմակերպման գագաթնաժողովի» շրջանակներում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և հայտարարել, թե Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է և ապակայունացնում է տարածաշրջանը։

Իրանական կողմը աներկբա և հստակ է իր դիրքորոշման մեջ, բնականաբար մեր հարավային գործընկերն ունի սեփական շահերը, իսկ Հայաստանով անցնող ճանապարհը նրա համար կյանքի ճանապարհ է։ Թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան և Իսրայելը ամեն գնով ցանկանում են թուլացնել Իրանին և կտրել նրա հնարավորությունները, իսկ Հայաստանի Հանրապետությունը պարզապես պարտավոր է լուրջ աշխատել իրանական կողմի հետ, իրավիճակը փոքրիշատե Հայաստանի կողմը բեկելու համար։

Ի տարբերություն միջազգային գերտերությունների և այլ խաղացողների, որոնց համար էական են ոչ թե մարդու իրավունքները և պետությունների տարածքային ամբողջականությունը, Իրանի շահերը հստակ են և այս փուլում լիովին համընկնում են Հայաստանի Հանրապետության շահերի հետ։

Վահե Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular