Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է լինելու Արցախի կարգավիճակի հետ. արցախցիները մտահոգված են. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցությանը (որին նաեւ Արցախից ժամանած պատվիրակությունն է ներկա եղել) կոնկրետ պատասխաններ ենթադրող հարցեր են հնչել։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քննարկման մասնակիցներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, թե որեւէ փաստաթուղթ չի ստորագրել ու չի էլ պատրաստվում ստորագրել։

Փոխանցել է, որ խաղաղության պայմանագիր կստորագրի միայն այն դեպքում, երբ վստահ լինի ու երաշխավորված՝ Հայաստանի սուվերեն տարածքից միլիմետր անգամ չի պակասի, ադրբեջանական զորքն էլ ելման դիրքեր կվերադառնա։ Արցախյան կողմին, սակայն, այս հայտարարությունը ոչ թե հանգստացրել, այլ մտահոգվելու ու մի շարք հարցեր բարձրացնելու տեղիք է տվել։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արցախցիները հետաքրքրվել են, որ եթե ՀՀ սուվերեն տարածքը պահպանվի, ու Փաշինյանը ստորագրի այդ պայմանագիրը, ապա ինչ է լինելու Արցախի ու Արցախի կարգավիճակի հետ։ ՀՀ-ի հարցերը լուծելն ու մի կողմ քաշվելն Արցախից հրաժարվե՞լ է նշանակում. սա արցախցիների հիմնական խնդիրն է։

Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ բրյուսելյան վերջին հանդիպման ժամանակ Արցախի կարգավիճակի հարց չի քննարկվել։ Ըստ էության, Արցախի պատվիրակության հարցն առկախված է մնում։ Դատելով հանգամանքից, որ արդեն օրեր շարունակ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքներ են ընթանում, կարելի է ենթադրել, որ արցախցիներն, այնուամենայնիվ, մտահոգություն են տեսնում չարաբաստիկ այդ պայմանագրի մեջ այն մասով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Արցախը կարող է Ադրբեջանի ամբողջականության մեջ դիտարկվել, ինչը միանշանակ Արցախի կորուստ է նշանակում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի հարցով անհանգստացած արցախցիների երեւանյան հանդիպումները նաեւ այսօր կշարունակվեն. նրանք կհանդիպեն ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ եւս։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ԱՄՆ-ն «կհոգա» չինական օդապարիկի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ ԲայդենՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՀողը, հայրենիքը, ընտանիքը պահում են ուժով, համբերությամբ ու տոկունությամբ․ Սերժ ՍարգսյանՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է փետրվարին Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի միջև ռազմական խորհրդակցությունների անցկացման մասինԻնչ ունեցվածք են հայտարարագրել ՏԿԵ նախարարն ու փոխնախարարներըԱՄՆ Պետդեպարտամենտը պատասխանել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի մեղադրանքներինԱՄՆ-ն Թուրքիային պատժամիջոցներով է սպառնացել Ռուսաստան քիմիկատների եւ միկրոչիպերի արտահանման պատճառովԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ գազային համաձայնագրի նախագիծը դանակի հարված է հայերի թիկունքին․ ֆրանսիացի սենատորԹուրքիան Ռուսաստանին է վաճառել ամերիկյան ապրանքներ, որոնք օգտագործվում են ՌԴ ԶՈւ-ի կողմից․ WSJՓարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կոչ է անում բացել այն. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է դիտարկում չինական ընկերությունների նկատմամբ. WSJԾանր հիվանդություններ ունեցող, վիրահատության ենթակա 6 անձ Արցախից տեղափոխվել է ՀայաստանՍպասվում է ձյուն և մառախուղՊԵԿ-ը 2023-ի հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետտուրքերՊՆ նախարարը առանձնազրույցներ է ունենում սպայակազմի հետՊեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը փակագծեր է բացում․ «Հրապարակ»Ջերմաստիճանը կբարձրանա, կտեղա ձյուն․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսները ռեկորդային մակարդակի են հասցրել Հայաստանի անշարժ գույքի շուկան Ադրբեջանն ու Իրանը մոտենում են ռազմական հակամարտությանը. ինչ է կանխատեսվումԻսրայել Հակոբկոխյանի տղան իր «Պուտինը տղամարդ է» խոսքերով արտահայտել է բողոք Փաշինյանի «ժողովրդավարությանը» Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրի Լանկայի վարչապետին՝ Անկախության օրվա առթիվՎարդենիսում ավտոտնակ է այրվել, ներսում` ավտոմեքենաՄալաթիայի տոնովաճառն այսօր էլ չի բացվելու. խախտումները դեռ չեն վերացվելԵՄ երկրները պայմանավորվել են ռուսական նավթամթերքի գների առավելագույն շեմը սահմանելու շուրջ«Հեղափոխությունից» հետո ՔՊ-ականների կենսամակարդակը շեշտակի աճել է Իշխող ուժի այս վարքը վկայում է, որ նրանք ձեռք են քաշել Արցախից«Ժողովրդավարության բաստիոնի» հիբրիդը. Եվրոպացիները քաշում են ՓաշինյանինՀայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնըՀարցում շրջափակման ֆոնին. Լաչինի միջանցքը Հայաստանին օտարել է Ռուսաստանից Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»«Ժողովուրդ». Հրդեհի դեպքից երկու շաբաթ առաջ սպան աշխատանքից ազատման դիմում էր գրել«Հրապարակ». ՔՊ-ն ՄԻՊ է փնտրում. Արտակ Զեյնալյանը կառաջադրվի«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի մասնակցությունը լսումներին անակնկալ է եղելՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. «Փաստ»Բաքվի վտանգավոր խաղը. Իրանը կարող է սկսել սեփական հատուկ գործողությունըՃանապարհները ՀայաստանումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (04 փետրվար)Ովքե՞ր ունեն ամենաբարձր ու ամենացածր ցուցանիշները ստեղծված իրավիճակում գործունեության առումով. «Փաստ»ԱՄՆ-ը հայտարարել Է Ուկրաինային 2,2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասինԻրանը մշակել է արբանյակները գեոստացիոնար ուղեծիր դուրս բերելու ծրագիրՆեթանյահուն Մակրոնին հայտնել է, որ Իրանի դեմ Իսրայելի գործողություններն օգնում են ՈւկրաինայինԱՄՆ օդային տարածքում ՉԺՀ-ի «հետախուզական օդապարիկի» հայտնվելը խախտում է միջազգային իրավունքը․ ՊենտագոնՈւրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար կոշտ ժամկետներ չկանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ«Ադրբեջանն ու Իրանը մոտենում են ռազմական հակամարտությանը»․ Silk Road BriefingՊակասել է սերը ընտանիքում, դրա համար արտաքին խառնակիչ ուժերը բաժանեցին այն․ ԱՀ թեմի առաջնորդի կոչըՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքի մասինԻնչ ունեցվածք են հայտարարագրել ՊՆ նախարարն ու փոխնախարարներըԱԳՆ իրազեկումը Հայաստանի քաղաքացիների՝ նույնականացման քարտերով Վրաստան մուտք գործելու և ԱՄԷ առանց մուտքի վիզա այցելելու մասինԳերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Ամենադիտված