ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոս Անջելեսում հայտնի են դարձել «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրների անունները

ՄՇԱԿՈՒՅԹ

Լոս Անջելեսում կայացել է «Էմմի» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում լավագույն դրամատիկ սերիալ է ճանաչվել HBO-ի «Ժառանգները», իսկ լավագույն կատակերգական սերիալ՝ «Թեդ Լասո» նախագծերը։

HBO-ի մեկ այլ նախագիծ՝ «Սպիտակ լոտուս» անվանմամբ, ժյուրիի կողմից հաղթանակի է արժանացել է լավագույն մինի-սերիալ անվանակարգում։ Դրամատիկ սերիալի լավագույն դերասան մրցանակը, Netflix-ի Squid Game սերիալում իր գլխավոր դերի համար ստացել է կորեացի դերասան Լի Ջոն Ջեն։ Մրցանակն առաջինն է եղել նրա կարիերայում։ Բացի դերակատարից The Squid Game-ը դրամատիկական սերիալի համար լավագույն ռեժիսուրա անվանակարգում մրցանակի է արժանացել:

Զենդայան ճանաչվել է դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի՝ «Էյֆորիա» ֆիլմում խաղացած դերի համար, ինչը դերասանուհու երկրորդ արձանիկն է։

Դրամատիկ սերիալներում մարմնավորած կերպարների համար Ջուլիա Գարները արժանացել է երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մրցանակին, իսկ Մեթյու Մաքֆադենը ​​ճանաչվել է երկրորդ պլանի լավագույն դերասան։

Կատակերգական սերիալի լավագույն դերասան է ճանաչվել, Ջեյսոն Սուդեյկիսը՝ «Թեդ Լասո» հեռուստասերիալում խաղացած դերի համար, իսկ Բրեթ Գոլդշտեյնը ճանաչվել է երկրորդ պլանի լավագույն դերասան։ Սերիալը, իր հերթին, արժանացել է լավագույն ռեժիսուրա մրցանակի։

Կատակերգական ոլորտում  լավագույն դերասնուհի է ճանաչվել Ժան Սմարթին՝ «Խորամանկ» հեռուստասերիալից, իսկ Շերիլ Լի Ռալֆը արժանացել է երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում մրցանակի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular