ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանձնարարված է արագացնել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով, բրյուսել յան եռակողմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը Երևանում շատ նեղ կազմով խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ հանգամանալից ներկայացրել է ձեռք բերված պայմանավորվածություններն ու քննարկված հարցերը։

Մասնավորաբար, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, Փաշինյանը հանձնարարել է, որ արագացվեն, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» տեքստային հատվածի հետ կապված աշխատանքները, որպեսզի մինչև նոյեմբերի կեսերը ունենան նախնական տարբերակը։

Ըստ ԱԳՆ մեր աղբյուրի, մեկ ամսից ավելի է՝ արտաքին գերատեսչությունում հատուկ խումբ է աշխատում, որն ամբողջությամբ կենտրոնացած է այդ փաստաթղթի վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular